Ջերմատվություն, տեխնիկայում, ջերմափոխանակություն պինդ մարմնի մակերևույթի և նրա հետ շփվող միջավայրի՝ ջերմակրի (հեղուկ, գազ) միջև։ Ջերմատվություն կատարվում է կոնվեկցիայով, ջերմահաղորդականությամբ, ճառագայթային ջերմափոխանակությամբ։

Ջերմատվության գործակից խմբագրել

Ջերմատվության ինտենսիվությունը բնութագրվում է ջերմատվության գործակցով՝

 

որտեղ  -ն պատի մակերևույթի   մակերեսով տարրով անցնող ջերմային հոսքն է,  -ն՝ միջավայրի և մակերևույթի միջև եղած ջերմաստիճանային ճնշումը։ Միավորների միջազգային համակարգում ջերմատվության գործակիցն արտահայտվում է վտ/(մ2·K)-ով։

Տես նաև խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։