Ջերմաստիճանային դաշտ, ժամանակի տվյալ պահին ուսումնասիրվող տարածության բոլոր կետերում ջերմաստիճանների արժեքների ամբողջությունը։

Մաթեմատիկորեն ջերմաստիճանային դաշտը կարող է նկարագրվել 3 տարածական կոորդինատներից և ժամանակից (ոչ ստացիոնար եռաչափ ջերմաստիճանային դաշտ) ջերմաստիճանների կախման հավասարումով։ Հաստատված (ստացիոնար) ռեժիմների համար ջերմաստիճանային դաշտը կախված չէ ժամանակից։ Շատ դեպքերում կարող է դիտարկվել ջերմաստիճանային դաշտի կախումը երկու, իսկ երբեմն էլ մեկ կոորդինատից։ Գրաֆիկորեն ջերմաստիճանային դաշտը նկարագրում են միևնույն ջերմաստիճան ունեցող բոլոր կետերը միացնող իզոթերմական մակերևույթների միջոցով, իսկ երկչափ դաշտի համար՝ իզոթերմերի ընտանիքի միջոցով։

Իզոթերմերի միջև հեռավորությունը հակադարձ համեմատական է ջերմաստիճանի գրադիենտին, իսկ սկալյար ջերմաստիճանային դաշտին համապատասխանում է ջերմաստիճանի գրադիենտների վեկտորական դաշտը։

Տես նաև խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։