Ջերմանիս (գյուղատեղի)

գյուղատեղի

Ջերմանիս (գյուղատեղի)[1],գտնվում է Արարատի մարզում, Վեդի գետի մի քանի վտակների միախառնման տեղում՝ գոգավոր հարթության վրա՝ մարզկենտրոնից 35 կմ հյուսիս-արևելք։

Ջերմանիս
ԵրկիրՀայաստան Հայաստան
Կարգավիճակգյուղատեղի և մշակութային արժեք
Մտնում էԱրարատ

Միջնադարյան գյուղատեղի, որտեղ այժմ ավերակներ են մնացել, ըստ ուսումնասիրությունների արդյունքի պարզվում է, որ գյուղատեղին գոյություն է ունեցել 10-17-րդ դարերում, բայց բնակավայրն իր ծաղկուն շրջանին է հասել 12-14-րդ դարերում։ Մատենագրական տվյալներ չեն պահպանվել, բայց հայտնի է, որ այն եղել է Ուրծ գավառի հին բնակավայրերից մեկ, որը նախկինում անվանվել է Քյոլանլու։

Գյուղատեղիի կենտրոնում՝ ցածր թմբի վրա, գտնվել է 12-13-րդ դարի եկեղեցին, որը հավանաբար վերակառուցվել է 16-րդ դարում, այժմ հիմնովին ավերված է։ Եկեղեցու ներսում պահպանվել է կոտրված խաչքար (13-րդ դարի) և տապանաքար (15-16-րդ դարի)։ Եկեղեցու շուրջը փռված է գերեզմանոց, որտեղ պահպանվել են 12-13-րդ դարերի խաչքարեր։ Տարծքում պահպանվել են տնատեղերի հետքերը և ջրաղացը, իսկ գյուղատեղիի հարավային մասում՝ ճանապարհի եզրին, պահպանվել են ժայռափոր խաչքարեր, որոնք հավանաբար 12-13-րդ դարերի են։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. hushardzantest. «ԳՅՈՒՂԱՏԵՂԻ «ՋԵՐՄԱՆԻՍ»». Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության (ամհարերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 15-ին.