Գրիբոյեդով (Արմավիրի մարզ)
Գրիբոյեդով (նախկին անվանումները` Քյոլանլու, Արալըխ), գյուղ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատի տարածաշրջանում, Վաղարշապատ քաղաքից մոտ 4 կմ հարավ-արևմուտք, մարզկենտրոն Արմավիրից` մոտ 18 կմ արևելք։ Վերանվանվել է Գրիբոյեդով 1978 թ. հունվարի 25-ին[4]։
Գյուղ | |||
---|---|---|---|
Երկիր | ![]() | ||
Մարզ | Արմավիրի մարզ | ||
Շրջան | Վաղարշապատի տարծաշրջան | ||
Գյուղապետ | Վահե Գրիգորյան | ||
Մակերես | 6.4 կմ² | ||
ԲԾՄ | 840 մ | ||
Կլիմայի տեսակ | չոր խիստ ցամաքային | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | 1845[1] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | ![]() | ||
Տեղաբնականուն | գրիբոյեդովցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +374 (231)[2] | ||
Փոստային ինդեքս | 1126[3] | ||
| |||
ԱնվանումներԽմբագրել
Նախկինում ունեցել է Քյոլանլու, Արալըխ, Արալըխ Բաշքյանդ, Արալըխ Քյոլանլու, Արալըկ, Քյոլանի Արալըխ, Վերին Քյոլանլու անվանումները։ Գրիբոյեդով է վերանվանվել 1978 թ.-ին ի պատիվ անվանի ռուս գրող և դիվանագետ Ալեքսանդր Սերգեևիչ Գրիբոյեդովի։
ԱշխարհագրությունԽմբագրել
Գյուղը տեղադրված է Միջինարաքսյան հարթավայրում՝ ծովի մակարդակից 840 մ բարձրության վրա։ Կլիման չոր խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5 °C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։ Հարուստ է արտեզյան ջրերով, որոնք օգտագործվում են որպես խմելու ջուր։
ԲնակչությունԽմբագրել
Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Գրիբոյեդովի մշտական բնակչությունը կազմել է 1845, առկա բնակչությունը` 1754 մարդ[1]։ Մինչև 1918 թ. եղել է ադրեջանաբնակ[5]։ Գյուղի բնակչության նախնիների հիմնական մասը տեղափոխվել են Արևմտյան Հայաստանից, իսկ 1950-ական թթ այստեղ են հաստատվել Հայաստանի և Ղարաբաղի տարբեր շրջաններից։
Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների 2005 թ-ին համայնքն ունեցել է 1904 առկա բնակիչ, որից տղամարդիկ կազմում են 48%, կանայք՝ 52%։ Ըստ տարիքային կազմի բնակչությունը բաշխված է հետևյալ կերպ. մինչաշխատունակներ՝ 26%, աշխատունակներ՝ 59%, հետաշխատունակներ՝ 15%։
Գրիբոյեդովի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[6].
ՏնտեսությունԽմբագրել
Գյուղն ունի 397 առկա տնտեսություն։ Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը (237 հա), պտղատու (7 հա) և խաղողի այգիները (50 հա)։ Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր՝ զբաղեցնելով 172 հա։ Գյուղատնտեսական հողահանդակները ոռոգվում են Արմավիրի ջրանցքի ջրերով։ Զբաղվում են պտղաբուծությամբ, բանջարաբուծությամբ, այգեգործությամբ, թռչնաբուծությամբ, խոշոր եղջերավոր անասնապահությամբ։
Հասարակական կառույցներԽմբագրել
Գրիբոյեդովն ունի միջնակարգ դպրոց, մանակապարտեզ, գրադարան, բուժկետ, կապի հանգույց։
Հետաքրքիր փաստերԽմբագրել
Գյուղից հյուսիս-արևելք կա մի հնավայր, որտեղ հայտնաբերվել են խեցեղեն և այլ իրեր։
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
- ↑ «ՀՀ մարզերի կոդեր»։ Արխիվացված է օրիգինալից 2013-08-26-ին։ Վերցված է 2013-08-23
- ↑ Code database of Armenia, Արմավիր
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 962 — 916 էջ։
- ↑ Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 63»։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-12-ին։ Վերցված է 2015-04-01
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 7,8 Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան (հայ.) — Երևան: 2008. — 184 p.
- ↑ Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան (հայ.) — Երևանի պետական համալսարան, 1986. — հատոր 5. — էջ 645.
- ↑ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
Արտաքին հղումներԽմբագրել
- Էջը Արմավիրի մարզպետարանի կայքում Archived 2013-06-16 at the Wayback Machine.
- Համայնքի ղեկավարի Էջը Արմավիրի մարզպետարանի կայքում Archived 2013-06-16 at the Wayback Machine.