Գյուղատեղի, հին կամ միջնադարյան լքված գյուղական բնակավայր՝ երբեմնի տների, փողոցների ու նյութական մշակույթի այլ հուշարձանների հետքերով։ Պատմական Հայաստանում գյուղերը լքվել են հիմնականում օտար նվաճողների ավերածությունների, երկրից բնակչության արտագաղթի, մասամբ էլ գյուղի տարածքում տեղի ունեցած փոփոխությունների (ջրի, աղբյուրների նվազման, ոռոգման առուների ավերման) հետևանքով։ Նման դեպքերում բնակիչները տեղափոխվել են ավելի հարմար վայրեր։ Զգալի թվով գյուղատեղիների հետքեր կան Հայաստանի լեռնային և նախալեռնային շրջաններում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 117