Ջերմային հյուծում, շոկի տեսակ, որը զարգանում է առատ քրտնարտադրության հետևանքով մարմնի ջրազրկումից։

Տաք միջավայրում երկարատև լարված աշխատելու ընթացքում քրտնարտադրությունն ուժեղանում է։ Դրա հետևանքով տուժածը մեծ քանակությամբ հեղուկ և աղեր է կորցնում։ Շոգ օրվա ընթացքում մարդը քրտնելու արդյունքում կարող է կորցնել մինչև. 10 լիտր հեղուկ։ Առատ քրտնարտադրության հետևանքով մարմնում նվազում է արյան ծավալը։

Կենսական կարևոր օրգանների արյունամատակարարումն ապահովելու համար նեղանում են մաշկի և վերջույթների արյունատար անոթները։ Զարգանում է շոկային իրավիճակ՝ ջերմային հյուծում։ Ջերմային հյուծմանը կարող են նախորդել ջերմային ցնցումները։ Ջերմային հյուծումն ավելի հաճախ հանդիպում է մարզիկների, հրշեջների, շինարարների և նրանց մոտ, ովքեր տաք հագնված երկար ժամանակ գտնվում են շոգ և բարձր խոնավության պայմաններում։ Տուժածի մարմնի ջերմաստիճանը կարող է լինել նորմալ, կամ սովորականից մի փոքր ցածր կամ բարձր։

Ջերմային հյուծման նշանները խմբագրել

  • սառը, խոնավ, գունատ մաշկ,
  • թուլություն,
  • գլխացավ, գլխապտույտ,
  • ծարավի զգացում,
  • արագացած, թույլ անոթազարկ,
  • սրտխառնոց, փսխում,
  • հաճախացած շնչառություն։

Օգնություն ջերմային հյուծման դեպքում խմբագրել

  • Խորհուրդ տվեք տուժածին դադարեցնել ֆիզիկական աշխատանքը։
  • Տեղափոխեք տուժածին հով, ստվերոտ վայր։
  • Պառկեցրեք տուժածին, բարձրացրեք նրա ոտքերը մոտ 25 սմ։
  • Թուլացրեք ճնշող կապերը և թեթևացրեք հագուստը։
  • Եթե տուժածը գիտակից վիճակում է, տվեք ջրազրկման ժամանակ տրվող սառը հեղուկ, կամ սառը հանքային ջրեր։
  • Ահազանգեք շտապ օգնություն։
  • Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան առաջին օգնություն։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

[1]

  1. «Արևահարություն». www.dasaran.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 20-ին.