Ջերմաիոնային էմիսիա, դրական կամ բացասական իոնների առաքումը շիկացած մարմիններից, իոնային էմիսիայի տեսակ։ Մետաղներում ջերմաիոնային էմիսիա կարող է տեղի ունենալ ինչպես սեփական իոնների, այնպես էլ այն նյութերի իոնների հաշվին, որոնց ատոմներն ադսորբված են մետաղի արտաքին մակերևույթի վրա (այս դեպքում ջերմաիոնային էմիսիան կոչվում է նաև մակերևույթային իոնացում)։ Բարդ նյութերի ջերմաիոնային էմիսիայի հիմնական օրինաչափությունները դեռևս լիովին բացահայտված չեն։ Համեմատաբար լավ է ուսումնասիրված մակերևութային իոնացման հետևանքով դրական իոնների առաքման երևույթը, որը լայնորեն կիրառվում է մաս-սպեկտրաչափական հետազոտություններում, էլեկտրառեակտիվ իոնային շարժիչներում։ Վոլֆրամից պատրաստված ջերմաէլեկտրոնային կաթոդից ցեզիումի ատոմների մակերևութային իոնացման միջոցով ստացված դրական իոններն օգտագործվում են ջերմաէլեկտրոնային փոխակերպիչներում՝ էլեկտրոնների ծավալային լիցքը չեզոքացնելու նպատակով։

Ջերմաէլեկտրոնային էմիսիայի երևույթը գազապարպման լամպում

Տես նաև խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանի «Ջերմաիոնային էմիսիա» հոդվածից (հ․ 9, էջ 492 )։