Ջերեմի Միքս (անգլ.՝ Jeremy Meeks, փետրվարի 7, 1984(1984-02-07), Տակոմա, Վաշինգտոն, ԱՄՆ), ամերիկացի մոդել, նախկին բանտարկյալ։

Ջերեմի Միքս
անգլ.՝ Jeremy Meeks
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 7, 1984(1984-02-07) (40 տարեկան)
ԾննդավայրՍթոքթոն, Կալիֆոռնիա, ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
ՔաղաքացիությունԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Ազգությունամերիկացի
Կրոնքրիստոնեություն
Մասնագիտությունմոդել
Աշխատանքմոդել
ԱմուսինՄելիսա Միքս (բաժանվել են)
 Jeremy Meeks Վիքիպահեստում

Միքսը առաջին անգամ հայտնի է դարձել 2014 թվականին՝ Կալիֆոռնիայի Սթոքթոն շրջանում կատարած հանցագործության պահին ձերբակալվելուց հետո[1], որից հետո ոստիկանությունը հանցագործի նկարը հրապարակեց Ֆեյսբուքում։ Հանցագործի նկարը վիրուսային ազդեցություն է ունեցել հասարակության վրա։ Միքսը դատապարտվել էր գողության և անօրինական զենք պահելու համար[2]։ 2016 թվականի մարտին դուրս գալով Մենդոտայի ուղղիչ դաշնային կենտրոնից՝ Միքսը սկսել է զբաղվել մոդելային գործունեությամբ[3][4][5]։

Վաղ կյանք խմբագրել

Միքսը ծնվել է 1984 թվականի փետրվարի 7-ին Կալիֆոռնիայում։ Նրա մոր անունը եղել է Քեթրին Էնգիեր[6], իսկ եղբոր անունը՝ Էմերի Միքս[7]։

2002 թվականին Միքսը դատապարտվել է գողության և երեխային վնասվածք հասցնելու համար։ Միքսը դաժանորեն ծեծի էր ենթարկել 16-ամյա տղային։ Գործարքի շնորհիվ ընդամենը երկու տարի ազատազրկման է դատապարտվել, իսկ պատիժը անց է կացրել Կալիֆոռնիայի բանտերից մեկում։ Այդ տարիներին խոստովանել է, որ եղել է Լոս Անջելեսի հյուսիսային հատվածի «Gangster Crips» խմբի անդամ[8]։

Մոդելային կարիերա խմբագրել

Գտնվելով բանտում (դատապարտվել էր 27 ամսվա ազատազրկման)՝ մեդիայի կողմից միքսը ճանաչվել է «ամենասեքսուալ հանցագործ»։ Պայմանագիր է կնքել Ուայթ Քրոս Մենեջմենթ գործակալության հետ[9]։ Գտնվելով դեռևս բանտում՝ նա պայմանագիր է կնքել նաև Հոլիվուդյան տաղանդների բացահայտմամբ զբաղվող գործակալ, նախկին պոռնոդերասանուհի, Ջինա Ռոդրիգեսի հետ[10]։

2017 թվականի փետրվարին «New York Fashion Week»-ի ժամանակ, Միքսը կատարել է դեբյուտը նորաձևության աշխարհում[11]։ Առաջնաելույթից հետո, Vogue ամսագիրը նրան որակել է որպես «կրքոտ վատ տղա»[12]։

2017 թվականին հայտնվել է «Milan Fashion Week»-ի ժամանակ՝ քայլելով գերմանացի նորաձևության դիզայներ Ֆիլիպ Փլեյնի ցուցադրության ժամանակ[13]։

2017 թվականի օգոստոսին Միքսը դարձել է իսրայելական «Carolina Lemke» նորաձևության տան ամառային ակնոցների դեմքը, որի բաժնետոմսերի մի մասը պատկանում է հրեա սուպերմոդել Բար Ռաֆայելիին[14][15]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Barsh, Emily. «Jeremy 'Hot Felon' Meeks: Convict to cover model? - HLNtv.com». hlntv.com.
  2. «'Hot mugshot guy' Jeremy Meeks has been sentenced to 27 months in federal prison». Washington Post. Վերցված է 2017 թ․ հունիսի 23-ին.
  3. Newman, Vicki (2017 թ․ փետրվարի 14). «Everything you need to know about hot convict turned NYFW model Jeremy Meeks».
  4. Rocha, Veronica (2016 թ․ մարտի 9). «'Hot Felon' Jeremy Meeks released from federal prison and gets job offers» – via LA Times.
  5. «The 'hot felon' is now a successful model». independent.co.uk. 2017 թ․ հունիսի 19.
  6. Griffiths, Josie; Waring, Olivia (2017 թ․ օգոստոսի 8). «Who is Jeremy Meeks? 'World's hottest felon' who is dating Chloe Green and was in prison for gang-related crime». The Sun. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 14-ին.
  7. McAfee, Tierney (2014 թ․ հունիսի 20). «Jeremy Meeks: Sexy Felon Is A 'Crips Member,' Police Say». Hollywood Life. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 14-ին.
  8. meganrosshl (2014 թ․ հունիսի 21). «Jeremy Meeks: Beat Up Teenager To A 'Pulp' In 2002 — Report». Hollywood Life. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 14-ին.
  9. «Jeremy Meeks: Hottie Thug Signs Modeling Contract». People. 2015 թ․ մարտի 4.
  10. «'Sexy Mugshot Guy' Gets a Talent Agent Because of Course». www.mediaite.com.
  11. Lang, Cady. «'Hot Felon' Jeremy Meeks Makes His Fashion Week Debut». Time.
  12. «"Hot Felon" Jeremy Meeks Makes His Runway Debut at Philipp Plein». vogue.com.
  13. «Hot Felon Jeremy Meeks and His Shirtless Bod Are on the Runway Again». Cosmopolitan. 2017 թ․ հունիսի 19.
  14. «Bar Refaeli to star in ad with 'world's hottest felon'» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 13-ին.
  15. «Carolina Lemke | קרולינה למקה». www.facebook.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 13-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջերեմի Միքս» հոդվածին։