Ջենիֆեր Մարիա Սայմ (անգլ.՝ Jennifer Maria Syme, դեկտեմբերի 7, 1972(1972-12-07), Պիկո Ռիվերա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ - ապրիլի 2, 2001(2001-04-02), Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի կինոդերասանուհի։

Ջենիֆեր Սայմ
Ծննդյան թիվ՝դեկտեմբերի 7, 1972(1972-12-07)
Ծննդավայր՝Պիկո Ռիվերա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Վախճանի թիվ՝ապրիլի 2, 2001(2001-04-02) (28 տարեկան)
Վախճանի վայր՝Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասանուհի և կինոդերասանուհի
IMDb։ID 0843320

Կենսագրություն

խմբագրել

Ջենիֆեր Սայմը ծնվել է Կալիֆոռնիա նահանգի Պիկո Ռիվերա քաղաքում, որտեղ ապրել է մինչև 18 տարեկան։ Լոս Անջելես տեղափոխվելուց հետո ստացել է ռեժիսոր Դեյվիդ Լինչի օգնականի աշխատանքը։ 1997 թվականին Լինչի՝ «Ոչ մի տեղ չտանող խճուղին» թրիլլերում փոքր դեր է կատարել։

1998 թվականի սկզբին, երեկույթի ժամանակ ծանոթացել է դերասան Կիանու Ռիվզի հետ և նրանց միջև սիրավեպ է սկսվել։ 1999 թվականին Ջենիֆերը հղիանում է։ 2000 թվականի հունվարի 8-ին պետք է ծնվեր նրանց դուստրը, վերջինիս պետք է անվանեին Ավա Արչեր Սայմ Ռիվզ, սակայն 1999 թվականի դեկտեմբերին, ծննդաբերությունից մեկ շաբաթ առաջ, բժիշկը դադարել է լսել երեխայի սրտի զարկերը։ Ուլտրաձայնային հաստոցը ցույց է տվել, որ երեխան մահացել է մոր արգանդում, մահվան պատճառը պորտալարի թրոմբն է։

2000-2001 թվականներին Ջենիֆերը աշխատել է Լոս Անջելեսում գտնվող ձայնագրման ընկերությունում։

2001 թվականի ապրիլի 2-ին Ջենիֆեր Սայմը ներկա է գտնվեր երաժիշտ Մերիլին Մենսոնի տանը անցկացվող երեկույթին[1]։ Այն բանից հետո, երբ գնացել է մեկ այլ տան երեկույթի, նա պատրաստվում էր կրկին վերադառնալ Մենսոնի տան երեկույթին։ 2001 թվականի ապրիլի 2-ին 28-ամյա Ջենիֆեր Սայմը մահացել է ավտովթարի ժամանակ։ Նրա «Jeep Grand Cherokee» ավտոմեքենան վթարի է ենթարկել Cahuenga Boulevard փողոցում կայանած երեք մեքենաներին։ Ջենիֆերը չէր ամրացրել ամրագոտին և վթարի ժամանակ դուրս է թռել մեքենայից։ Նա մահացել է վայրկյանական։ Ոստիկանությունը կարծում է, որ վթարի ժամանակ Ջենիֆերը գտնվել է դեղերի կամ թմրանյութերի ազդեցության տակ[2]։ Կիանու Ռիվզը Ջենիֆերին թաղել է Լոս Անջելեսի Վեսթվուդ գերեզմանատանը՝ նրանց աղջկա կողքին։

Հիշատակ

խմբագրել

Դեյվիդ Լինչը Ջենիֆեր Սեյմի պատվին է նվիրել «Մուլհոլանդ դրայվ» (2001) ֆիլմը։

Ֆիլմագրություն

խմբագրել

Դերասանուհի

խմբագրել

Պրոդյուսերի օգնական

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Vineyard, Jennifer. «Marilyn Manson Accused Of Contributing To Friend's Death». MTV News (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019-07-16-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 6-ին.
  2. «Film Notes: Keanu Reeves' Girlfriend Killed - ABC News». web.archive.org. 2011 թ․ հունվարի 29. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 6-ին.