Ջենին Էնն Ջոնս (անգլ.՝ Genene Anne Jones, հուլիսի 13, 1950(1950-07-13), Տեխաս, ԱՄՆ), ամերիկացի բուժքույր, որն սպանել է իր խնամքի տակ գտնվող 11-60 երեխաների։

Ջենին Ջոնս
Ծնվել էհուլիսի 13, 1950(1950-07-13) (73 տարեկան)
ԾննդավայրՏեխաս, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունբուժքույր և սերիական մարդասպան

Հանցագործություն խմբագրել

Ջոնսը երեխաներին ներարկում է արել, ինչը նրանց նոպաների է հասցրել, իսկ հետո նրանց հենց ինքը բուժել է՝ հույս ունենալով գովասանքների արժանանալ լավ աշխատանքի համար։ Բայց շատ երեխաներ դրանից հետո չեն կարողացել փրկվել։ Սպանությունների ճշգրիտ թիվը մնում է անհայտ, քանի որ բուժքույր Ջոնսի մասին հիվանդանոցում պահվող գրությունները ոչնչացվել են, որպեսզի առաջին դատավարությունից հետո կանխվեն հետագա դատավճիռները։ Ենթադրվում է, որ Ջոնսի զոհ են դարձել 11-60 երեխա։

Դատ և դատավճիռ խմբագրել

1985 թվականին Ջոնսին դատապարտել են 99 տարվա բանտարկության՝ 15 ամսական Չելսի Մակլելոնի սպանության մեղադրանքով։ Իսկ 1986 թվակին ժամկետին ավելացրել են ևս 60 տարի Ռոլանդ Սանտոսի սպանության հանցափորձի համար։ Տեղի օրենքով գերլցման պատճառով նրան պետք է ազատ արձակեին 2018 թվականի մարտի 1-ին՝ բանտում անցկացնել իր բուն ժամկետի մեկ երրորդ մասը[1]։

Որպեսզի դա տեղի չունենա, 2017 թվականի մայիսի 25-ին Ջենին Ջոնսին մեղադրել են 11 ամսական Ջոշուա Սոյերի սպանության համար, որը կատարել էր 1981 թվականի դեկտեմբերի 12-ին, բանտից դուրս գալուց անմիջապես հետո։ Ջոնսին անորոշ ժամանակով բանտարկել են նոր դատավարության համար[2]։ 2018 թվականի ապրիլին նրան մեղադրել են ևս 5 սպանության համար[3]։

Հիմա ամեն երկու-երեք տարին մեկ Ջոնսը հայտ է ներկայացնում վաղաժամկետ ազատվելու համար, բայց վեցից ոչ մեկը չի բավարարվել։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել