Ջեյ Վինսենթ
Ջեյ Ֆլետչեր Վինսենթ (անգլ.՝ Jay Fletcher Vincent, հունիսի 10, 1959, Կալամազու, Միչիգան, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ։
Ջեյ Վինսենթ Jay Vincent | ||
Կարիերան ավարտել է
| ||
---|---|---|
Ակումբ | Կարիերան ավարտել է | |
Դիրքը | Ծանր հարձակվող/Թեթև հարձակվող | |
Ի ծնե տրված անունը | Ջեյ Ֆլետչեր Վինսենթ Jay Fletcher Vincent | |
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 10, 1959 (65 տարեկան) | |
Ծննդավայր | Կալամազու, Միչիգան, ԱՄՆ | |
Ազգություն | Ամերիկացի | |
Հասակ | 2,01 մ | |
Քաշ | 100 կգ | |
Դպրոց | Արևելյան (Լենսինգ, Միչիգան) | |
համալսարան | Միչիգան Սթեյթ (1977—1981) | |
Դրաֆթի տարի | 1981 / ռաունդ` 2 / ընտր.` 24-րդ | |
Դրաֆթ ակումբ | Դալաս Մավերիքս | |
Կարիերա սկիզբ | 1981 թվական | |
Կարիերա ավարտ | 1993 թվական | |
Կարիերայի պատմություն
| ||
| ||
Մրցանակներ
| ||
| ||
Կարիերայի ցուցանիշներ
| ||
|
Խաղացողի կարիերա
խմբագրելԽաղացել է ծանր հարձակվողի և թեթև հարձակվողի դիրքերում։ Սովորել է Միչիգան նահանգի համալսարանում։ 1981 թվականի NBA դրաֆթի ժամանակ ընտրվել է «Դալաս Մավերիքս» ակումբի կողմից՝ 24-րդ համարի ներքո։ Հետագայում հանդես է եկել «Վաշինգտոն Բուլեթս», «Դենվեր Նագեթս», «Սան Անտոնիո Սփըրս», «Ֆիլադելֆիա-76», «Լոս Անջելես Լեյքերս», «Ֆիլիպս Միլան», «Բեյքեր Լիվորնո», «Ռոբե դի Կապա Տորինո» և «Գոցիա դի Կարինա Ուդինե» ակումբների կազմում։ NBA-ում, ընդհանուր առմամբ, անցկացրել է 9 մրցաշրջան։ 1979 թվականին Վինսենթը դարձել Ուսանողական սպորտաձևերի ազգային ասոցիացիայի (NCAA) չեմպիոն։ Ընդգրկվել է NBA սկսնակների առաջին հավաքականի մեջ (1982)։ NBA կարիերայի ընթացքում, ընդհանուր առմամբ, խաղացել է 576 խաղ, որոնց ժամանակ հավաքել է 8729 միավոր (15,2 մ/խ), կատարել 3167 անդրադարձ, 1124 փոխանցում, 413 խլում և 172 բլոկշոտ[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Վիճակագրությունը Basketball-Reference.com կայքում Արխիվացված 2016-03-22 Wayback Machine(անգլ.)