Ջեյքոբ Լի Քրիստիան Բլոուս

Ջեյքոբ Լի (իրական անուն՝ Ջեյքոբ Լի Քրիստիան Բլուս, նոյեմբերի 4, 1994(1994-11-04), Սաութփորթ, Գոլդ Քոստ), ավստրալիացի փոփ երգիչ, երգահան։ 2014 թվականի մայիսին մասնակցել է «Ավստրալիայի ձայնը» մրցույթի երրորդ եթերաշրջանին, որտեղ նրան դասավանդել է Will.i.am-ը։ Նախկինում՝ 2012 թվականին, նա ռադիոկայանի անդամ է եղել «Oracle East» խմբում։ 2016 թվականի հունվարին Լին աջակցել է «Justice Crew» խմբին՝ Նոր Հարավային Ուելսում նրանց տեղական շրջագայության ժամանակ։ Լին «Philosophical Records & Lowly Lyricist»-ի հիմնադիրն է։

Ջեյքոբ Լի Քրիստիան Բլոուս
Ծնվել էնոյեմբերի 4, 1994(1994-11-04) (29 տարեկան)
ԾննդավայրՍաութփորթ
Քաղաքացիություն Ավստրալիա
Մասնագիտություներգերի հեղինակ

Գործունեություն խմբագրել

1994 թվականի նոյեմբերի 4ին ծնված Ջեյքոբ Լի Քրիստիան Բլոուեսի մանկությունն անցել է Քուինսլանդում՝ Գոլդ Քոստում[1]։ Նա իր երաժշտական գործունեությունը սկսել է քաղաքի արվարձաններից մեկում երգելով[2]։

2011 թվականին Լին մասնակցել է ավստրալիական «X ֆակտորին», որտեղ ժյուրիի անդամ է եղել Գայ Սեբաստիանը։ Որոշ ժամանակ Լին հանդես է եկել «Oracle East» խմբի կազմում, որը ստեղծվել էր 2012 թվականին՝ Sea FM ռադիոկայանի կողմից[3]։ 2014 թվականի մայիսից հունիս ամիսներին Լին մասնակցել է «Ավստրալիայի ձայնը» մրցույթի երրորդ եթերաշրջանին, որտեղ նրան դասավանդել է Will.i.am[2]։ Նա մրցույթից հեռացվել է Սեբաստիանի «Բաթլ Սքարս» երգի կատարումից հետո[4]։

2015-2020 թվականներին Ջեյքոբը թողարկել է ավելի քան 50 երգ՝ «Sine Qua Non», «Clarity», «Philosophy», «Philosophical Sessions», «Conscience» և «Conscious Sessions» ալբոմներում։ Այժմ Ջեյքոբն ունի իր սեփական լեյբլը՝ Philosophical Records և Lowly Lyricist բրենդը։

Philosophy to Conscience խմբագրել

2017 թվականին Լին թողարկել է Philosophy ալբոմի առաջին երկու երգերը։ Այս ալբոմի համար նա ստեղծել է սեփական լեյբլը՝ Philosophical Records, և իր հետագա երգերը թողարկել է այս երգի ներքո։ 2018 թվականին նա թողարկել է «Black Sheep» երգը, որում արտահայտել է երաժշտական արդյունաբերության ներկայիս վիճակի մասին իր մտքերը։ Մեկ ամիս անց թողարկվել է «Cursed» երգը, որը շիզոֆրենիկ հիվանդների հեռանկարների մասին էր։

«With You» և «I Belong to You» երգերը թողարկվել են նույն օրը։ «With You» երգը ծնողական սիրո մասին է, իսկ «I Belong to You»-ն՝ ռոմանտիկ սիրո մասին, որը, Լիի հավաստմամբ, նվիրված է նրա եղբորն ու կնոջը՝ Եվային[5]։

Իր հաջորդ ալբոմը՝ «Conscience»-ը նույնպես ընդգրկում է 10 երգ, որոնցից առաջինը, թողարկված 2019 թվականի ապրիլի 5-ին, նույնպես վերնագրված է «Conscience»։ Տեսահոլովակի պրեմիերան YouTube-ում եղել է ապրիլի 14-ին։ 2019 թվականի մայիսի 24-ին թողարկվել է ալբոմի 2-րդ երգը՝ «Zen»-ը՝ իր տեսահոլովակով։

Սկավառակագրություն խմբագրել

Ալբոմներ խմբագրել

  • Philosophy (2017)
  • Conscience (2019, ապրիլ)

Ընդլայնված գործեր խմբագրել

  • Sine Qua Non (2016, փետրվար)
  • Clarity (2017)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «'Artistry' at APRA search engine». Australasian Performing Right Association (APRA) | Australasian Mechanical Copyright Owners Society (AMCOS). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 4-ին. Note: For additional work user may have to select 'Search again' and then 'Enter a title:' &/or 'Performer:'
  2. 2,0 2,1 Simonot, Suzanne (2014 թ․ հունիսի 16). «Gold Coast surfer and reality star Jacob Lee says he won't return to busking after turn on The Voice». Gold Coast Bulletin. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 4-ին.
  3. «90.9 Sea FM - Check out our new Boy Band!! These boys are... | Facebook». www.facebook.com. Վերցված է 2016 թ․ հունվարի 2-ին.
  4. Kaur, Jaskiran (2014 թ․ հունիսի 17). «The Voice Australia Season 3 (2014) Episode 18 Spoilers, Recap: What Happens in Sing Off Round; Performances and Eliminations». International Business Times. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 4-ին.
  5. Jacob Lee (2018 թ․ հունիսի 23), Jacob Lee - I Belong to You (Official Audio), Վերցված է 2018 թ․ օգոստոսի 11-ին

Արտաքին հղումներ խմբագրել