Ջեյմս Օջիլվի, Էյրլիի 1-ին կոմս

Ջեյմս Օջիլվի, Էյրլիի 1-ին կոմս (1586[1][2] - փետրվարի 21, 1666(1666-02-21)), Երեք թագավորությունների պատերազմի մասնակից շոտլանդացի ռոյալիստ։

Ջեյմս Օջիլվի, Էյրլիի 1-ին կոմս
Ծնվել է1586[1][2]
Մահացել էփետրվարի 21, 1666(1666-02-21)
ԱմուսինLady Isabel Hamilton?[2]
Ծնողներհայր՝ James Ogilvy, 6th Lord Ogilvy of Airlie?[1], մայր՝ Lady Jean Ruthven?[1]
Զբաղեցրած պաշտոններՇոտլանդիայի խորհրդարանի անդամ
ԵրեխաներLady Helen Ogilvy?[1], Lady Margaret Ogilvy?[1][2], James Ogilvy?[1][2], Sir David Ogilvy of Clova?[1], Sir Thomas Ogilvy?[1] և Lady Isobel Ogilvy?[1]

Կյանք խմբագրել

Էյրլիի 6-րդ լորդ Ջեյմս Օջիլվիի և իր առաջին կնոջ՝ Գոուրիի 1-ին կոմս Ուիլյամ Ռութվենի դուստր լեդի Ջեան Ռութվենի որդին էր, որը հավանաբար ծնվել է 1593 թվականին։ 1618 թվականին հաջորդել է իր հայրիկին որպես լորդ Օջիլվի[3]։

Արքունիքի ու շոտլանդական պրեսբիտերիանցիների միջև պայքարի ընթացքում թագավորականներին իր օգնության համար Անգլիայի թագավոր Չառլզ I-ը 1639 թվականի ապրիլի 2-ով Յորքում թվագրված արտոնագրով Օջիլվիին կարգել է Էյրլայլի կոմս։ Եպիսկոպոսական պատերազմի ընթացքում նա մեծապես տուժել է, քանի որ իր կալվածքներն ու տները հողին են հավասարեցվել։ 1640 թվականի ապրիլին մեկնել է արքունիք, որպեսզի խուսափի ազգային ուխտի կնքումից, բայց Շոտլանդիա վերադառնալով ներկա է եղել պառլամենտի կողմից ուխտի ընդունմանը 1643 թվականին։ Հաջորդ տարի նա և իր երեք որդիները միացել են Մոնտռոսի 1-ին մարքիզ Ջեյմս Գրահամին, որի արդյունքում 1645 թվականի փետրվարի 11-ին տուգանվել են պառլամենտի կողմից, Ուեստմինստերի պայմանագրով զրկվել ներման իրավունքից, իսկ 1647 թվականի հուլիսի 27-ին շոտլանդական եկեղեցու կողմից ենթարկվել Էքսկոմունիկացիայի (զրկվել են հաղորդակցությունից)[3]։

1646 թվականի հուլիսի 23-ին Օջիլվին երաշխավորություն ու թողություն է ստացել գեներալ մայոր Ջոն Միդլթոնից, որն առաքելություն ուներ այս ձևով Շոտլանդիայի հյուսիսը խաղաղեցնելու։ Թեև դժկամորեն, պառլամենտն ստիպված էր 1647 թվականի մարտի 17-ին չեղյալ հայտարարել տուգանքը։ Հետագա քաղաքական կյանքում այլևս դերակատարում չի ունեցել ու վախճանվել է 1666 թվականին[3]։

Ընտանիք խմբագրել

1614 թվականին Օջիլվին ամուսնացել է լեդի Իզաբել Հեմիլթոնի հետ ու ունեցել երեք որդի ու երկու դուստր։ Որդիներն էին՝ Էյրլիի 2-րդ կոմս Ջեյմս Օջիլվին, սըր Թոմաս և սըր Դեյվիդ Օջիլվիները։ Դուստրերից մեկը՝ Իզաբելը, օգնել է իր եղբայր Ջեյմսին փախչել սուրբ Էնդրյուսի ամրոցից իր մահապատժի նախօրյակին ու մահացել առանց ամուսնանալու։ Նրա քույր Էլիզաբեթը 1642 թվականին ամուսնացել է բալնամունցի սըր Ջոն Քարնեգիի հետ[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Lundy D. R. The Peerage
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Kindred Britain
  3. 3,0 3,1 3,2 3,3 Lee, Sidney, ed. (1895). «Ogilvy, James (1593?-1666)» . Dictionary of National Biography. Vol. 42. London: Smith, Elder & Co.

Վերագրում