Ջեյմս Օլդրիջ(անգլ.՝ James Aldridge, հուլիսի 10, 1918(1918-07-10)[1][2][3][…], White Hills - փետրվարի 23, 2015(2015-02-23)[2][4], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), անգլիացի գրող և հասարակական գործիչ։

Ջեյմս Օլդրիջ
անգլ.՝ James Aldridge
Ծնվել էհուլիսի 10, 1918(1918-07-10)[1][2][3][…]
ԾննդավայրWhite Hills
Վախճանվել էփետրվարի 23, 2015(2015-02-23)[2][4] (96 տարեկան)
Վախճանի վայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունլրագրող, գրող, վիպասան և մանկագիր
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն Ավստրալիա
Պարգևներ
ԶավակներWilliam Aldridge?[5]

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ (1939-1945), որպես լրագրող և զինվորական թղթակից, եղել է մի շարք ռազմաճակատներում։ Օլդրիջը պայքարում է խաղաղության և միջազգային լարվածության թուլացման համար («Դիվանագետը», 1949, Խաղաղության ոսկե մեդալ, 1953), հանդես գալիս ի պաշտպանություն ճնշված ժողովուրդների ազգային-ազատագրական պայքարի («Ամայի հորիզոնների հերոսները», 1954, «Չեմ ուզում, որ նա մեռնի», 1957, «Վերջին աքսորյալը», 1961)։ Նրա ողջ ստեղծագործության մեջ առկա է ԽՍՀՄ-ի թեման։ Նա հստակորեն տեսնում է կապիտալիզմի և սոցիալիզմի միջև գաղափարական սուր պայքարի բարդ ընթացքը, որն անդրադառնում է նաև մարդկանց գիտակցության վրա («Օտար երկրի որդին», 1962, «Վտանգավոր խաղ», 1966, երկերգություն)։ Օլդրիջի բազմազան ստեղծագործական հետաքրքրությունների վկայությունն են «Կահիրե» գիրքը, ավստրալիական նովելաշարը, «Իմ եղբայր Թոմը» (1966) վիպակը, «Ոսկի և ավազ» (1960) պատմվածքների ժողովածուն, որը ներառնում է նաե «Վերջին դյույմը» պատմվածքը (հայերեն հրատարակություն, 1974, համանուն խորհրդային ֆիլմ, 1959)։ «Ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման համար» լենինյան միջազգային մրցանակ (1973

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Олдридж Джеймс // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. 3,0 3,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  4. 4,0 4,1 4,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  5. William Aldridge (շվեդերեն)SFDb.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 526