Ջեյմս Փոլ Չապին (հուլիսի 9, 1889(1889-07-09)[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] - ապրիլի 7, 1964(1964-04-07)[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի թռչնաբան և բնական պատմության ամերիկյան թանգարանի համադրող[7]։

Ջեյմս Փոլ Չապին
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 9, 1889(1889-07-09)[1][2][3][…]
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]
Մահացել էապրիլի 7, 1964(1964-04-07)[1][2][3][…] (74 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԿոլումբիայի համալսարան
Ազդվել էՈւիլյամ Թ. Դևիս[5]
Մասնագիտությունթռչնաբան և կենդանաբան
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱրտաքին գիտությունների ակադեմիա
 James Paul Chapin Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Չապինը քսաներորդ դարի ամենահարգված թռչնաբաններից մեկն է[8]։ Նա Լանգ–Չապինի արշավախմբի համատեղ ղեկավարն էր (Հերբերտ Լանգի հետ միասին), որը 1909-1915 թվականներին բելգիական Կոնգոյի կենսաբանական ուսումնասիրություններ էր կատարում, «Բելգիական Կոնգոյի թռչունները, Մաս I» աշխատության համար նա Գիտությունների ազգային ակադեմիայի կողմից պարգևատրվել է Դանիել Ժիրո Էլիոտի մեդալով 1932 թվականին[9]։ Նա ստացել է բակալավրի կոչում 1916 թվականին, մագիստրոսի կոչում՝ 1917 թվականին և դոկտորի կոչում՝ 1932 թվականին Կոլումբիայի համալսարանում, այնուհետև երկար կարիերա է սկսել ամերիկյան բնական պատմության թանգարանում[8][10]։

Չապինը ծառայել է որպես հետազոտողների ակումբի 17-րդ նախագահ 1949-1950 թվականներին։

Ժառանգություն

խմբագրել

Չապինը հիշատակվում է աֆրիկյան սողունների երեք տեսակներ գիտական անուններով՝ Ichnotropis chapini, Pelusios chapini և Trioceros chapin[11]։Չապինը վերադարձավ բելգիական Կոնգո 1953 թվականին՝ շարունակելու դաշտային հետազոտությունները, որոնք նա սկսել էր ավելի քան կես դար առաջ։  Երբ նրան հարցրեցին իր ամենահայտնի հայտնագործության մասին, նա նշեց Կոնգոյի սիրամարգը՝ հավելելով, որ իր արշավախմբերից մեկի ժամանակ նա ստացել է մինչ այժմ անհայտ այս թռչնի փետուրը պիգմայից, բայց երբեք չի տեսել այդ թռչունը։ Շատ տարիներ անց նա կարողացավ ճանաչել այն որպես հազվագյուտ Կոնգոյի սիրամարգ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Hart M. S. Գուտենբերգ նախագիծProject Gutenberg Literary Archive Foundation, 1971.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Swartz A. Open Library — 2007.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Biodiversity Heritage Library — 2006.
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #1016802706 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. https://academic.oup.com/auk/article-pdf/83/2/240/28163108/auk0240.pdf
  6. https://www.nasonline.org/programs/awards/evolution-earth-and-life.html
  7. «Dr. James P. Chapin Dies at 74; Adventurous Authority on Birds; Natural History Museum's Curator Emeritus Sought Secrets of the Jungle». The New York Times (ամերիկյան անգլերեն). 1964 թ․ ապրիլի 7. ISSN 0362-4331. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 25-ին.
  8. 8,0 8,1 «Staten Island on the Web: Famous Staten Islanders». New York Public Library. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 10-ին.
  9. «Daniel Giraud Elliot Medal». National Academy of Sciences. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 5-ին.
  10. Columbia College (Columbia University). Office of Alumni Affairs and Development; Columbia College (Columbia University) (1996). Columbia College today. Columbia University Libraries. New York, N.Y. : Columbia College, Office of Alumni Affairs and Development.
  11. Beolens, Bo; Watkins, Michael; Grayson, Michael (2011). The Eponym Dictionary of Reptiles. Baltimore: Johns Hopkins University Press. xiii + 296 pp. 978-1-4214-0135-5. ("Chapin", pp. 51–52).