Ջաֆար Ջաբարլու տուն-թանգարան

Ջաֆար Ջաբարլու տուն-թանգարան (ադրբ.՝ Cəfər Cabbarlının ev-muzeyi), տուն-թանգարան, որտեղ ապրել է ադրբեջանցի խորհրդային գրող, ադրբեջանական դրամատուրգիայում սոցիալիստական ռեալիզմի հիմնադիր, Ադրբեջանական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Ջաֆար Ջաբարլին[2];

Ջաֆար Ջաբարլու տուն-թանգարան
ադրբ.՝ Cəfər Cabbarlının ev-muzeyi
Տեսակկենսագրական թանգարան
Երկիր Ադրբեջան
ՏեղագրությունԲաքու
ՀասցեԻսմայըլ Կ. փողոց, 44, Բաքու, Ադրբեջան[1]
Հիմնադրվել է1979
ՏնօրենԳամար Սեյֆադդինկըզը
Կայքcabbarli.ev-muzeyi.az
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Տունը որտեղ Ջ. Ջաբարլին ապրել է, ներկայումս գործում է որպես թանգարան[3]։ Թանգարանը բացվել է 1982 թվականի մարտի 20-ին, բանաստեղծի 80-ամյակի կապակցությամբ։ Թանգարանում պահվում են ավելի քան 10000 ցուցանմուշներ[4]։

Թանգարանը թողարկել է «Ես ազատ թռչուն եմ» ձայնասկավառակը, որը բաղկացած է բանաստեղծի բանաստեղծություններից։ Միևնույն ժամանակ, Ջաֆար Ջաբարլիի մրցանակը ստեղծվել `Ջաբբարլի 100-ամյա հոբելյանի կապակցությամբ և ներկայացվել է բազմաթիվ արվեստագետների։

Ցուցահանդեսային սենյակներում ցուցադրվում են գրողի կյանքն ու ստեղծագործությունը արտացոլող փաստաթղթեր և լուսանկարներ, անձնական և իր ընտանիքի անձնական իրերը։

Ներկայումս թանգարանը ղեկավարում է Գամար Սեյֆադդինկըզը։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Дом-Музей Джафара Джаббарлы
  2. «Թանգարանի կայքը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 25-ին.
  3. Ջաֆար Ջաբարլու տուն-թանգարան
  4. «Театральный музей Джафара Джаббарлы». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 25-ին.