Ջարդից հետո

Վարդգես Սուրենյանցի նկար, «Ոտնահարված սրբություն» նկարի տարբերակ

«Ջարդից հետո», նկարիչ Վարդգես Սուրենյանցի կտավ։ Նկարել է 1899 թվականին, այժմ գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահի ֆոնդապահոցում, համարվում է «Ոտնահարված սրբություն» կտավի տարբերակ, հայտնի է նաև «Կույսերի կոտորածը» անվանումով[1]։

Ջարդից հետո
տեսակգեղանկար
նկարիչՎարդգես Սուրենյանց
տարի1899
բարձրություն174 սանտիմետր
լայնություն93 սանտիմետր
նյութկտավ և յուղաներկ
գտնվում էՀայաստանի ազգային պատկերասրահ
հավաքածուՀայաստանի ազգային պատկերասրահ
սեփականատերՀայաստանի ազգային պատկերասրահ
Ծանոթագրություններ

Թեմատիկա

խմբագրել

Ի թիվս այլ նկարիչների Սուրենյանցը անդրադարձել է սուլթանական Թուրքիայում ծավալված հայերի ջարդերին։ Օսմանյան կայսրությունում հայերի բռնի տեղահանության ու զանգվածային կոտորածների հետ մեկտեղ թուրքերը ոչնչացնում էին հայ ժողովրդի հոգևոր մշակութային ժառանգության վկայությունները՝ ավերում էին տաճարներն ու վանքերը, այրում մեծարժեք ձեռագրերը։ Հենց այս մասին են պատմում Սուրենյանցի կտավները[2]։

Այս նկարի մասին դատելիս անհրաժեշտ է նկատի ունենալ ժամանակը, քաղաքական իրադրությունը, հայ ժողովրդի վիճակը և թուրքական լծի դեմ ազգային-ազատագրական պայքարի անհրաժեշտությունը, որը թելադրում էր հայ ժողովրդի դրությունը։ Եթե «Ոտնահարված սրբություն» կտավում նկարչի հետապնդած նպատակը Թուրքիայի կողմից հայկական մշակութային ժառանգության ոչնչացման փաստի ցուցադրումն էր, ապա «Ջարդից հետո» նկարի նպատակը թե՛ այդ, թե՛ հայ ժողովրդի բնաջնջման՝ թուրքական կառավարության քաղաքականության մերկացումն էր[3]։

Նկարագրություն

խմբագրել

Սուրենյանցը գիտակցորեն շեշտել, նկատելի է դարձրել առանձին հատվածներ, մանրամասներ, որոնք դիտողի մեջ առաջացնում են գերհուզական ապրումներ ու նույնիսկ ֆիզիկական սարսուռի զգացողություն։ Նպատակն էր բարձրաձայն աղաղակել, բողոքի իր ձայնը լսելի դարձնել քաղաքակիրթ մարդկությանը։ Նկարի գեղարվեստական միջոցները, մասնավորապես կոմպոզիցիան և կոլորիտը, բավականաչափ հիշեցնում են «Ոտնահարված սրբություն» կտավի նկարագիրը․ միայն գեղանկարչական այն որոշակիությունը և առանձին առարկաների շեշտվածությունը, որոնք հատուկ էին առաջինին, մի փոքր անորոշացած, մեղմացված են այստեղ[3]։

«Ջարդից հետո» կտավը, կառուցված լինելով անկյան տակ, գործողության վայրը որոշ փոփոխության ենթարկված մի նույնատիպ եկեղեցու ներսն է, նկարում հատակի սալերից գնացող ուղիղները հատվում են նկարից դուրս գտնվող տարածության մեջ։ Սա վկայում է, որ որքան թեք անկյան տակ է նկարը, այնքան այդ ուղիղները հատվում են ավելի հեռավոր կետում։ Եթե սպանված վանականը «Ոտնահարված սրբություն» աշխատանքում քաշված է նկարի խորքը, ապա «Ջարդից հետո» ստեղծագործությունում նկարչի ուշադրության կենտրոնում սպանված կինն է՝ զբաղեցնելով պատկերի առաջին մասը և ասես չձուլվելով նկարի հարթության հետ[4]։

Աղբյուրներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Սուրենյանց Վարդգես Հակոբի». www.gallery.am. Վերցված է 2022 թ․ հուլիսի 7-ին. {{cite web}}: Text "Ջարդից հետո («Ոտնահարված սրբություն» նկարի տարբերակ) - Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ" ignored (օգնություն)
  2. Աղասյան, Արարատ. Համիդյան ջարդերի և Մեծ Եղեռնի արտացոլումը հայ կերպարվեստում (PDF).
  3. 3,0 3,1 Մարտիկյան, Եղիշե (1975). Հայկական կերպարվեստի պատմություն (PDF). Երևան: Հայաստան.
  4. Զոհրաբյան, Շուշանիկ (2014). Վարդգես Սուրենյանցի նկարների կոմպոզիցիոն-տարածաչափական առանձնահատկությունները. Երևան.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)