Ջանասեր
(Վերահղված է Ջանասեր (պարբերաթերթ, Լիբանան)ից)
Ջանասեր, պարբերաթերթ, Մերձավոր Արևելքի Հայ ավետարանական քրիստոնեական Ջանից ընկերակցության հրատարակություն։ Սեփականատեր՝ ՄԱՀԱԵՄ։
Ջանասեր | |
---|---|
Տեսակ | հանդես |
Լեզու | հայերեն |
Երկիր | Լիբանան |
Լույս է տեսնում 1937 թվականից. նախ՝ եռամսյա հավելված «Պատանեկան արձագանք»-ի, ապա՝ երկամսյա, ամսաթերթ, երկշաբաթաթերթ (1951-1974), կրկին՝ ամսաթերթ (1975 թվականից)։ Խմբագիրներ՝ Բյուզանդ Գալֆայան, Տիգրան Քասունի, վերապատվելի Բյուզանդ Ռուպյան, վերապատվելի Մանասե Շնորհոքյան, վերապատվելի Պարգև Տարագճյան, վերապատվելի Եսայի Սարմազյան, Արամ Սարգիսյան, Տիգրան Ցումուշաքյան, Երվանդ Քասունի (1991 թվականից)։
Լուսաբանում է Հայ ավետարանական եկեղեցու գործունեությունը, հրատարակում հասարակական, պատմական ու մշակութային լուրեր ու հոդվածներ։