Ջայրուդ
Ջայրուդ (արաբ․՝ جيرود), քաղաք[1] Սիրիայի հարավ-արևմուտքում՝ Դամասկոսի մուհաֆազայի տարածքում։ Մտնում է Ալ-Կուտեյֆա շրջանի կազմի մեջ։ Ըստ Սիրիայի վիճակագրության կենտրոնական բյուրոյի՝ 2004 թվականին քաղաքի բնակչությունը կազմել է 24219 մարդ[2]։ Բնակչության մեծամասնությունը սուննի մուսուլմաններ են[3]։
Բնակավայր | ||
---|---|---|
Ջայրուդ | ||
արաբ․՝ جيرود | ||
Երկիր | Սիրիա | |
ԲԾՄ | 809 մետր | |
Բնակչություն | 39 903 մարդ (2013) | |
Ժամային գոտի | UTC+2 և UTC+3 | |
|
Պատմություն
խմբագրելՋայրուդդի շրջանում անցկացված հնագիտական պեղումների ընթացքում հայտնաբերվել են առարկաներ (միկրոլիտներ, դանակներ, քերիչներ և այլ քարե գործիքներ), որոնք վերաբերում են Նատուֆյան մշակույթի գոյության ժամանակաշրջանին[4]։
Հռոմեական կայսրության ժամանակներում քաղաքը հայտնի է եղել որպես Գերոդա (Geroda): Անտոնիոս Օգոստոսի Իթիներարիայում քաղաքը հիշատակվում է որպես կայաններից մեկը Պալմիրայի և Դամասկոսի միջև ընկած ճանապարհին[5]։ Քաղաքը հիշատակվել է նաև միջնադարյան ճանապարհորդ, պատմաբան և աշխարհագրագետ Յակութ ալ-Համավիի աշխատանքներում[6]։ Սիրիայում օսմանյան տիրապետության շրջանում Ջայրուդը եղել է նահիյայի վարչական կենտրոն։
Աշխարհագրական դիրք
խմբագրելՔաղաքը գտնվում է մուհաֆազայի հյուսիսային մասում՝ նահանգի վարչական կենտրոն և երկրի մայրաքաղաք Դամասկոսից մոտավորապես 45 կիլոմետր դեպի հյուսիս-արևելք։ Ծովի մակարդակից բացարձակ բարձրությունը կազմում է 809 մետր[7]։
Ժողովրդագրություն
խմբագրել2013 թվականի գնահատողական տվյալների համաձայն՝ բնակչության թվաքանակը կազմել է 39 903 մարդ[8]։ Քաղաքի բնակչության թվաքանակի դինամիկան ըստ տարիների․
2003 | 2013 |
---|---|
31 629[9] | 39 903[10] |
Տրանսպորտ
խմբագրելՄոտակա օդանավակայանը գտնվում է Դամասկոս քաղաքում[7]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Страны восточного Средиземноморья, Ирак // Атлас мира / сост. и подгот. к изд. ПКО «Картография» в 1999 г. ; отв. ред. Т. Г. Новикова, Т. М. Воробьёва. — 3-е изд., стер., отпеч. в 2002 г. с диапоз. 1999 г. — М. : Роскартография, 2002. — С. 176—177. — ISBN 5-85120-055-3.
- ↑ General Census of Population and Housing 2004. Syria Central Bureau of Statistics (CBS). Rif Dimashq Governorate.
- ↑ Eli Smith, in Robinson and Smith, 1841, vol 3, 2nd appendix, p. 173
- ↑ Akkermans, Peter M. M. G.; Schwartz, Glenn M. The Archaeology of Syria: From Complex Hunter-Gatherers to Early Urban Societies (c.16,000-300 BC). — Cambridge University Press, 2004. — ISBN 9780521796668
- ↑ Porter, Josias Leslie Memoir on the Map of Damascus, Hauran, and the Lebanon Mountains(անգլ.) // Journal of the Royal Geographical Society of London : journal. — Royal Geographical Society, 1856. — Т. 26. — С. 43—55. —
- ↑ le Strange, Guy Palestine Under the Moslems: A Description of Syria and the Holy Land from A.D. 650 to 1500. — Committee of the Palestine Exploration Fund[en], 1890.
- ↑ 7,0 7,1 «Jayrud, Syria Page» (անգլերեն). Fallingrain Global Gazetteer. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 2-ին.
- ↑ «Jayrūd» (անգլերեն). World Gazetteer. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 2-ին.
- ↑ գնահատում
- ↑ հաշվարկային
Գրականություն
խմբագրել- Akkermans, Peter M. M. G.; Schwartz, Glenn M. (2004). The Archaeology of Syria: From Complex Hunter-Gatherers to Early Urban Societies (c.16,000-300 BC). Cambridge University Press. ISBN 9780521796668.
- Le Strange, G. (1890). Palestine Under the Moslems: A Description of Syria and the Holy Land from A.D. 650 to 1500. London: Committee of the Palestine Exploration Fund. OCLC 1004386.
- Porter, J.L. (1856). «Memoir on the Map of Damascus, Hauran, and the Lebanon Mountains». Journal of the Royal Geographical Society of London. Royal Geographical Society. 26: 43–55. doi:10.2307/1798344.
- Porter, J.L. (1868). A handbook for travellers in Syria and Palestine. J. Murray. «Jerud syria.»
- Robinson, E.; Smith, E. (1841). Biblical Researches in Palestine, Mount Sinai and Arabia Petraea: A Journal of Travels in the year 1838. Vol. 3. Boston: Crocker & Brewster.