Ջակուզի հիդրոմերսող վաննաներ արտադրող ամերիկյան ընկերություն։ Ջակուզին իտալական Jacuzzi՝ Յակուցցի ազգանվան անգլերեն ոչ ճիշտ արտասանությունն է, որը սակայն արմատապես հաստատվել է աշխարհի շատ երկրների լեզուներում։

Ջակուզի
Изображение логотипа
Տեսակբիզնես ձեռնարկություն և ձեռնարկություն
Հիմնադրված է1917
ՎայրՉինո Հիլս, Սան Բերնարդինո շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Աշխատողների թիվ4900 մարդ
Մայր ընկերությունApollo Global Management? և Investindustrial?
ՍեփականատերApollo Global Management?[1] և Investindustrial?[2]
Կայքjacuzzi.com(անգլ.)

Պատմություն խմբագրել

Ընկերությունը հիմնադրվել է 1917 թվականին Յակուցցի ազգանունով իտալացի էմիգրանտ 7 եղբայրներից մեկը, որը 1900 թվականին տեղափոխվել է ԱՄՆ[3]։ Սկզբում ընկերությունը զբաղվել է թռչող սարքավորումների, ավելի ուշ՝ գյուղատնտեսական նշանակության հիդրավլիկ պոմպերի արտադրությամբ։ Յակուցցի եղբայրների ընտանիքում երեխաներից մեկը անընդհատ մերսման խնդիր է ունեցել, արդյունքում՝ 1956 թվականին Կանդիդո Յակուցցին (1903—1986) հայտնագործել է հիդրոմերսող վաննայի առաջին նախատիպը։ Ավելի ուշ՝ եղբայրները մի քանի անգամ կատարելագործել են իրենց հայտնագործությունը և ստացել են ավելի քան 250 արտոնագիր։

1968 թվականին Ռոյ Յակուցցին այդ հայտնագործության համար առևտրային արտոնագիր է ստացել, ինչպես նաև ներդրել է իր որոշակի ձևը, որտեղ ծայրափողակը միացված է վաննային։ Ընկերությունը սկսել է տնային հիդրոմերսող վաննաների արտադրության թողարկումը։

Ընկերության կարգախոսն է․ «Ջակուզի, ջուր, որ շարժում է ձեզ» (անգլ.՝ «Jacuzzi: Water that moves you»

Փոխաբերական իմաստներ խմբագրել

Բառը նաև ածականի իմաստ է ձեռք բերել և հաճախ ջակուզի ասելով հասկանում են ցանկացած վաննա, որն ունի հիդրոմերսող գործառույթ։

Հաճախ այդպես են անվանում ջրվեժների տակ գտնվող հատվածը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.bloomberg.com/press-releases/2006-10-11/jacuzzi-brands-to-be-acquired-by-apollo-management-for-12-50
  2. https://www.businesswire.com/news/home/20190114005264/en/Investindustrial-to-Acquire-Jacuzzi-Brands
  3. «Джакузи от Якуцци | Газета Я» (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ փետրվարի 15-ին.

Արտաքին հղումներ խմբագրել