Ջալալեդդին, հայ գրող Րաֆֆու պատմա-գեղարվեստական նշանավոր գործերից առաջինը և արդի հայ գրականության կարևոր հանգրվաններից[1][2]։ Վեպն առաջին անգամ շարքի տեսքով հրատարակվել է Թիֆլիսում լույս տեսնող «Մշակ» հայկական թերթի ութ համարներում 1878 թվականին (նկարագրվող իրադարձություններից ուղիղ մեկ տարի անց)։ Վերնագիրը հիմնված է քուրդ զորավար Շեյխ Ջալալեդդինի անվան վրա[3], ով ռուս-թուրքական վերջին պատերազմի սկզբում (1877-78) իր զորքերը գլխավորում էր Վանի վիլայեթի արևելյան մասում գտնվող հայկական և ասորական գյուղերի դեմ բռնի արշավանքներում։ Թեև պատմությունը հորինված է, Րաֆֆին պատմական մանրամասները հիմնել է ականատեսների վկայությունների վրա։ Րաֆֆու տրամադրած առանցքային պատմական տեղեկատվության մեծ մասը համապատասխանում է բրիտանացի թղթակիցներին, ովքեր այդ ժամանակ գտնվում էին Արևելյան Օսմանյան կայսրությունում[4]։

Ջալալեդդին
ՀեղինակՐաֆֆի
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատմական գեղարվեստական գրականություն
Հրատարակման տարեթիվ2006
Ֆրենկ Ֆելլերի կողմից

Համառոտ ակնարկ խմբագրել

Պատմության իրադարձությունները տեղի են ունենում Վանի վիլայեթի արևելյան մասում՝ պատմական Աղբակ գավառում։ Վեպը պատմում է հայ երիտասարդ Սարհատի մասին, ով ապրում է ավազակի կյանքով և ձգտում է իր սիրեցյալ Ասլիին փրկել Շեյխ Ջալալեդդինի գլխավորած կողոպտիչ քրդերից։

Թարգմանություններ խմբագրել

Ֆրանսերեն թարգմանություն խմբագրել

Ջալալեդդինի առաջին թարգմանությունը ֆրանսերեն կատարել է Արշակ Չոպանյանը (հրատարակվել է որպես «Ջելալեդդին»), որը 1896-1897 թվականներին հինգ համարներով հայտնվել է Revue des revues-ում։

Ռուսերեն թարգմանություն խմբագրել

1911 թվականին լույս է տեսել Ն.Բոգատուրովայի ռուսերեն թարգմանությունը։

Անգլերեն թարգմանություններ խմբագրել

Կ.Անդրեասյան (1906)

Դոնալդ Աբգարյան (2006)[5]

Բեյոն Միլոյան և Քիմբերլի Մաքֆարլեյն (2019)[6]

Արտաքին հղումեներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. The Heritage of Armenian Literature, vol. 3, Agop J. Hacikyan, ed., Wayne State University Press, 2005, p. 87
  2. Louise Nalbandian, The Armenian Revolutionary Movement, University of California Press, 1963, p. 64
  3. Kevork B. Bardakjian, A Reference Guide to Modern Armenian Literature, Wayne State University Press, 2000, p. 145
  4. «Jalaleddin and the Russo-Turkish War of 1877-1878». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 16-ին.
  5. Published by Taderon Press
  6. «Sophene Armeniaca». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 16-ին.