Ջաբեր Էբդալի ( պարս.՝ جابر ابدالی1975, Խոյ, Արևմտյան Ադրբեջան, Իրան), իրանցի գործարար և ճերմակօձիքավոր հանցագործ։ Նրա անունը հանրությանը հայտնի դարձավ 2010 թվականի ապրիլին, երբ պատգամավոր Էլյաս Նադերանը բաց նամակ գրեց Մոհամմադ Ռեզա Ռահիմիին և նրան անվանեց «Ֆաթեմիի շրջանակի» անդամ[1]։

Ջաբեր Էբդալի
Ծնվել է1975
ԾննդավայրԽոյ, Արևմտյան Ադրբեջան, Իրան
Քաղաքացիություն Իրան
Մասնագիտությունգործարար

Իրանյան ապահովագրական գումարների յուրացում

խմբագրել

Ջաբեր Էբդալին «Ֆաթեմիի շրջանակի» առանցքային անդամներից մեկն էր, շրջանակ, որ ձևավորվել էր Ահմադինեժադի կառավարման օրոք կոռուպցիոն սկանդալների մեջ ներգրավված պետական պաշտոնյաներից։ Էբդալին դատապարտվել է «Իրան Ինշուրանս»-ում աշխատելու տարիներին թույլ տված յուրացումների ու կեղծիքների համար և ներկայումս գտնվում է բանտում։

Մեջլիսի 170 թեկնածուների մասին տարակարծություններ

խմբագրել

2015 թվականին Մահմուդ Ահմադինեժադին ուղղված բաց նամակում Մոհամմադ Ռեզա Ռահիմին պնդում էր, որ 2008 թվականին Իրանի օրենսդիր մարմնի ընտրությունների ժամանակ Էբդալին գումարներ է վճարել 170 թեկնածուի[2]։ 30 պատգամավորներ առանց հապաղելու կոչ արեցին հրապարակել ցուցակը, սակայն կարճ ժամանակ անց հարցումը հետ կանչվեց[3]։ Իսլամական Հանրապետության լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանին 170 պատգամավորների ցուցակը փոխանցել է Իրանի դատական համակարգին[4]։ Ըստ հաղորդումների՝ 170 պատգամավորներին հանցավոր կերպով վճարված գումարի չափը եղել է մոտավորապես 12 միլիարդ ռիալ[5]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «متن کامل نامه نادران به رحيمي». Alef. 2010 թ․ ապրիլի 12. Վերցված է 2015 թ․ մարտի 10-ին.
  2. «معمای "ابدالی" و ۱۷۰ چک اهدایی در پرونده رحیمی». Hamshahri Newspaper. 2015 թ․ փետրվարի 12. Վերցված է 2015 թ․ մարտի 10-ին.
  3. Bahmani, Arash (2015 թ․ հունվարի 2). «MPs seek names of bribe-takers in previous Parliament». Radio Zamaneh. Վերցված է 2015 թ․ փետրվարի 27-ին.
  4. «Parliament Speaker forwards list of 170 MPs to Judiciary Force». Islamic Republic News Agency. 2015 թ․ փետրվարի 4. Վերցված է 2015 թ․ փետրվարի 27-ին.
  5. «جابر ابدالی؛ از آشنایی با رحیمی تا اخراج از دیوان محاسبات». Meydaan 72. 2015 թ․ փետրվարի 12. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 10-ին.