Պրևելի (հուն․՝ Πρέβελη, նաև անվանում են «Արմավենիների լողափ»), լողափ և լագունա Կրետե կղզում՝ Պրևելի վանքից քիչ հեռու։ Այն ընդգրկում է Կուրտալիոտիկոյի կիրճը[1] և Մեգալոպոտամոս գետի գետաբերանի շրջանը։ Ի տարբերություն Կրետե կղզու այլ լողափերի, այստեղ ափամերձ գոտու ջրի ջերմաստիճանն ավելի ցածր է՝ պայմանավորված նրա մեջ թափվող Մեգալոպոտամոս գետի բերած սառը ջրերով։

Պրևելի լողափ
Տեսակլողափ
Երկիր Հունաստան
ՎարչատարածքAgios Vasileios?
Քարտեզ
Քարտեզ

Աշխարհագրություն

խմբագրել

Պրևելի լողափի պաշտոնական անվանումը Ֆինիկաս լողափ է, ինչը թարգմանաբար նշանակում է «Արմավենիների լողափ»։ Անվանումը պայմանավորված է ափի երկայնքով ձգվող բնական ծագման արմավենիների անտառային պուրակով։ Այն չափերով զիջում է միայն Կրետե կղզու արևելքում գտնվող Վաի լողափի անտառին։ Վաի անտառը համարվում ոչ միայն Կրետե կղզու, այլև՝ Եվրոպայի, չափերով ամենամեծ և արմավենիների բնական ծագման անտառային պուրակը։ Լողափին մոտ գտնվում է նաև Ֆինիկ Թեոֆրաստ կոչվող արմավենիների ընդարձակ պուրակը։ Պրևելի լողափը գտնվում է Կրետե կղզու հարավային մասում, Ռետիմնոյից հեռու է 35 կմ, իսկ Պրևելի վանքից՝ 2,5 կմ[2]։ Լողափը յուրահատուկ է ավազախճաքարային ծովափի, Մեգալոպոտամոս և Կուրտալիոտիս ջրառատ գետերի հովիտներում աճող արմավենիների անտառային պուրակների համադրությամբ։

Լողափն իր մյուս անվանումը ստացել է Պրևելի վանքի անունից[3]։ Պրևելի լողափի այցեքարտ է համարվում ոչ միայն արմավենիների անտառապուրակը, այլև՝ ծովում գտնվող սրտաձև ժայռը։

 
Լողափի այցեքարտը՝ սրտաձև ժայռը

2010 թվականին բռնկված հրդեհի արդյունքում արմավենիների պուրակի մեծ մասը այրվեց, սակայն 2011 թվականին այն արագ և բնական ճանապարհով վերականգնվեց։ 2011-2012 թվականներին արմավենիների անտառային պուրակը փակ էր զբոսաշրջային այցերի համար, սակայն արգելքը չէր գործում լողափնյա գոտու համար։ Լողափն ունի զբոսաշրջային մեծ նշանակություն, սակայն քանի որ գտնվում է Կուրտալիոտիկոյի կիրճի ստորին հատվածում, դեպի լողափ ուղիղ ճանապարհ չկա, այն հնարավոր է միայն քայլելով լանջով դեպի ցած։ Ծովափնյա հատված հնարավոր է մուտք գործել նաև Պլակյաս հանգստյան գոտուց՝ տուրիստական նավակներով։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Все, что вам нужно знать об ущелье Курталиотико». Rent-a-Car-Crete.ru - Aренда авто (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ ապրիլի 18-ին.
  2. «Пальмовый лес и пляж Превели». tocrete.com (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ ապրիլի 18-ին.
  3. «Монастырь Превели». tocrete.com (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ ապրիլի 18-ին.