Պրոլյուվիալ նստվածքներ

Պրոլյուվիալ նստվածքներ (լատ.՝ prolirvium, proluo - լվացում), փխրուն գոյացումներ, որոնք առաջանում են ապարների քայքայումից և ջրահոսքերով դուրս բերվում բարձունքների ստորոտներն ու կազմում արտաբերման կոներ։

Վերջինների գագաթից դեպի ստորոտները բեկորային նյութի մեխանիկական կազմությունը գետաքարից ու խճից (ավազակավային ցեմենտով) փոխվում է մինչև նուրբ և տեսակավորված նստվածքները, երբեմն լյոսանման կավավազները և ավազակավերը (պրոլյուվիալ լյոսեր)։

ԱնվանումԽմբագրել

«Պրոլյուվիալ նստվածքներ» տերմինն առաջարկել է ռուս երկրաբան Ալեքսեյ Պավլովը ժամանակավոր, լեռներից հոսող ջրազանգվածների նստվածքների համար, որոնք ներկայացված են ավազակավային կավային լյոսանման նյութով։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 439