Պրոլետարսկի շրջանի աշխարհազորականների հուշարձան

Պրոլետարսկի շրջանի աշխարհազորականների հուշարձան (ռուս.՝ Памятник ополченцам Пролетарского района), հուշահամալիր Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում։ Տեղադրվել է 1980 թվականի մայիսի 6-ին Ավտոզավոդսկայա հրապարակում։ Նվիրված է Մոսկվայի Պրոլետարսկի շրջանի այն բնակիչներին, որոնք զոհվել են Հայրենական մեծ պատերազմի ռազմաճակատներում։ Հուշարձանի հեղինակներն են քանդակագործներ Ֆ. Դ. Ֆիվեյսկին, Ն. Գ. Սկրիննիկովան, ճարտարապետներ Պ. Պ. Զինովևը, Ի. Մ. Ստուդենիկինը, ճարտարագետ Բ. Մ. Դուբովոյը[1]։ Հուշարձանը պատկանում է «քաղաքային քանդակ» կատեգորիային[2]։

Պրոլետարսկի շրջանի աշխարհազորականների հուշարձան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Ստեղծում1980
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՄոսկվա
Շինության ձևՀուշահամալիր
Ներկա վիճակԿանգուն

Նկարագրություն խմբագրել

Հուշարձանի բարձրությունը 15 մետր է։ Հուշարձանի հիմնական գաղափարը ռազմաճակատի և թիկունքի միասնությունն է։ Դա բազմապատկեր հարթաքանդակային հորինվածք է, որը պատկերում է կարմիրբանակայիններին և աշխարհազորական բանվորներին, որոնք պաշտպանել են Մոսկվան 1941 թվականի աշնանը[1]։ Զինվորների պատկերաքանդակները հուշարձանի կազմի մեջ առանցքային դեր չեն խաղում, այլ ենթարկվում են կառուցվածքի գերիշխող գաղափարին։ Դրանք տեղադրված են Հաղթանակի խորհրդանշական դրոշի՝ միմյանց վրա դրված ոճավորված շերտերի վրա։ Կառուցվածքն ունի սեղանաձև հիմք, որը խորհրդանշում է դրոշափողը[3]՝ «1941-1945» ռելիեֆային գրությամբ։ Հուշարձանի հետնամասում գրված է. «Հայրենիքի ազատության և անկախության համար զոհված պրոլետարների սխրանքը հավերժ կմնա ժողովրդի հիշողությունում։ Հավե՜րժ փառք հերոսներին»[2]։

Քանդակագործական հորինվածքը պատրաստված է կռած թերթավոր պողպատից պղնձե հիմնակմախքի վրա։ Հուշարձանը հենվում է ողորկված գրանիտից պատրաստված աստիճանավոր հիմքի վրա։ Հուշարձանի հետևում սկսվում է Ավտոզավոդսկայա փողոցի բուլվարը[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Кожевников Р. Ф. Ополченцам Пролетарского района // Скульптурные памятники Москвы. — Москва: Московский Рабочий, 1983.
  2. 2,0 2,1 Памятники монументального искусства Москвы: справ. изд. / Департамент культурного наследия г. Москвы. — М.: ООО «Милк Эдженси», 2016. — 404 с.: с. 254—255. ISBN 978-5-9907078-1-8.
  3. Алфаких Ихлас Жамил Монументальная скульптура конца XX — начала XXI века в архитектуре и дизайне городской среды Москвы: истоки, традиции, ревизии, новации. Արխիվացված 2018-12-04 Wayback Machine Диссертация на соискание ученой степени кандидата искусствоведения. Москва – 2018
  4. Вестник границы России, Issues 1-6. С. 90