Պրիմեր (բալետ)
Պրիմեր (ֆր.՝ premier [danseur], առաջին [պարող])՝ բալետի առաջատար մենակատար, ով կատարում է բալետային խմբի գլխավոր մասերը, բարձրագույն կարգի պարող[1]։
Պրիմերի կոչում՝ բալետի մենակատարի բարձրագույն մասնագիտական կարգավիճակ։ Բացառություն է կազմում Փարիզյան օպերան, որտեղ 1938 թվականին պաշտոնապես հաստատվել է ավելի բարձր կոչում «էտուալ» ( ֆր.՝ étoile-աստղ), տղամարդկանց շրջանում առաջինն այն ստացել է Սերժ Պերետին 1941 թվականին։
Բալետի պատմության մեջ առաջին պարող պրիմերը Պիեռ Բոշան էր՝ երաժշտության Թագավորական ակադեմիայի բալետի մենակատարը, որը ստեղծել էր թագավոր Լյուդովիկ 14-րդը 1669 թվականին (պարել է 1673 թվականից 1687 թվականը)[2] :
Անգլախոս երկրներում առաջին պարողին սովորաբար արտահայտվում է ոչ ֆրանսերեն «պերմեր» բառով, այլ անգլերեն principal dancer ՝ հիմնական (առաջատար) պարող։
Առաջին պարուհիներին բնորոշելու համար օգտագործվում է պրիմա պարուհի տերմինը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Senior Principal dancer». English National Ballet. Վերցված է 2011 թ․ մարտի 4-ին.
- ↑ До того момента согласно иерархии, введённой в 1803 году балетмейстером Ж.-Ж. Новерром, первый танцовщик Оперы назывался «премьер-сюжетом» (первым сюжетом, ֆր.՝ premier sujet), позднее — «сюжетом-звездой» (ֆր.՝ sujet étoile).