Պտելեյա եռատերև

բույսերի տեսակ

Պտելեյա եռատերև (լատին․՝ (Ptelea trifoliata)), սատապազգիներ ընտանիքին, պտելեյա տեսակ ցեղի բույս։

Պտելեյա եռատերև
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Սապածաղկավորներ
Ընտանիք Սատապազգիներ
Ցեղ Պտելեյա
Տեսակ Պտելեյա եռատերև
Լատիներեն անվանում
Ptelea trifoliata
Linneaus
Հատուկ պահպանություն

Նկարագրություն խմբագրել

Տերևաթափ ծառ է` 6-8 մ բարձրությամբ, գնդաձև սաղարթով։ Կեղևը մուգ մոխրագույն է, որի վրա ցրված են բազմաթիվ մանր ելունդանման ելուստներ։ Երիտասարդ ընձյուղները նոսր մազմզուկապատ են, երկրորդ տարում ստանում են կարմրագորշավուն գունավորում։ Տերևները եռամասն են, երկարավուն, էլիպսաձև կամ ձվաձև 100 տերևիկներով, ամբողջաեզր կամ մանր ատամնաեզր, վերևի կողմից` մուգ-կանաչ և փայլուն, ներքևի կողմից` բաց գույնի և մերկ։ Ծաղիկները էլիպսաձև են կամ հակառակ- ձվաձև, կանաչասպիտակ պսակաթերթիկներով, մինչև 1 սմ տրամագծով, ձվաձև կամ երկարավուն բաժակաթերթիկներով։ Թևապտուղը հակառակ ձվաձև է կամ համարյա կլորավուն, 1,5-3 սմ տրամագծով, երկսերմանի։ Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտուղները հասունանում են սեպտեմբեր-հոկտեմբերին։ Տարածված է ձյուսիսային Ամերիկայում, Օնտարիոյից և Նյու Տորքից մինչև Ֆլորիդա և հյուսիս-արևմուտքում` մինչև Մինեսոտի։ Մեր հանրապետությունում մշակվում է Երևանի բուսաբանական այգում, Կիրովականում, Իջևանում։ Պիտանի է հանրապետության բոլոր կլիմայական գոտիների համար։ Հատկապես արժեքավոր են պարտիզային ձևերը (ոսկեգույն տերևներով և մոխրավուն, սկզբում` մազմզուկապատ, հետագայում` մերկ տերևներով)։

Տարածվածություն խմբագրել

Տարածված է Հյուսիսային Ամերիկայում, Օնտարիոյից և Նյու Տորքից մինչև Ֆլորիդա և հյուսիս-արևմուտքում` մինչև Մինեսոտի։ Մեր հանրապետությունում մշակվում է Երևանի բուսաբանական այգում, Վանաձորում, Իջևանում։ Պիտանի է հանրապետության բոլոր կլիմայական գոտիների համար։ Հատկապես արժեքավոր են պարտիզային ձևերը (ոսկեգույն տերևներով և մոխրավուն, սկզբում` մազմզուկապատ, հետագայում` մերկ տերևներով)[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. (գրքի հատորը 2), Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ (գրքի էջը 100)։
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պտելեյա եռատերև» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պտելեյա եռատերև» հոդվածին։