Պսևդոպանաքս հաստատերև

բույսերի տեսակ
Պսևդոպանաքս հաստատերև
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Արալիածաղկավորներ
Ընտանիք Արալիազգիներ
Ցեղ Պսևդոպանաքս
Տեսակ Պսևդոպանաքս հաստատերև
Լատիներեն անվանում
Pseudopanax crassifolius


Պսևդոպանաքս հաստատերև (լատին․՝ Pseudopanax crassifolius), արալիազգիների ընտանիքի, պսևդոպանաքների ցեղի բույս։

Նկարագրություն խմբագրել

Ծառ է 6—15 մ բարձրությամբ։ Տերևների ձևը, կապված բույսի զարգացման փուլերի հետ, խիստ փոփոխական է։ Սերմնաբույսերի տերևները ձվաձև նշտարաձև են, խոշորաբլթակ, 2,5—5 սմ երկարությամբ։ Հաջորդ հասակային փուլում ամբողջական են, նեղ թրանման, փշատամնաեզր, 45—90 սմ երկարությամբ և 2,5—5 սմ լայնությամբ։ Այդ ժամանակ բունը ուղիղ է, չճյուղավորվող։ Հաջորդ հասակային փուլը բնորոշ է բնի ճյուղավորությամբ և բարդ թաթանման, 3—5 անդամանի տերևների առաջացմամբ։ Հասուն բույսի տերևները դարձյալ ամբողջական են, նշտարաձև, 7,5—20 սմ երկարությամբ և 2,5—3,5 սմ լայնությամբ։ Ծաղիկները մանր են, կանաչավուն, հավաքված 7,5—10 սմ տրամագծով ծայրային բարդ հովանոցներում։ Պտուղը գնդաձև է, սև, մոտ 0,8 սմ տրամագծով։ Էկոլոգիական խումբը՝ I: Մշակության հավանական[1]։

Տարածվածություն խմբագրել

Տարածված է Նոր Զելանդիայում։ Փորձարկվել է մեր հանրապետության մերձարևադարձային շրջաններում (Բագրատաշեն) ծովի մակերևույթից 400 մ բարձրություններում։ Այժմ ոչնչացել է։

Կիրառություն խմբագրել

Աչքի է ընկնում դեկորատիվ բարձր հատկություններով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 2, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 164։
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պսևդոպանաքս հաստատերև» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պսևդոպանաքս հաստատերև» հոդվածին։