Պսեֆիտներ (հին հունարեն՝ ψῆφος - մանրաքար, գետաքար), խոշորաբեկոր ապարներ՝ կազմված 1 մմ-ից ոչ պակաս (ընդլայնական կտրվածքում) չափերի խոշոր բեկորներից։ Պսեֆիտներ կամ զմող բեկորները կարող են լինել հղկված (գլաքարեր, գետաքարեր) և չհղկված (կոշտեր, խիճ)։ Տարբերում են փխրուն և ցեմենտացած պսեֆիտներ։

Պսեֆիտներ ամենից հաճախ առաջանում են լեռնային մարզերում, գետահովիտներում կամ ծովերի ափամերձ մասերում, որտեղ նրանք գոյացնում են հզոր հաստվածներ։ Որոշ պսեֆիտներ (գետաքարեր և այլն) օգտագործվում են շինարարության մեջ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 402