Պուշկին քաղաքի պատմության և գրականության պետական թանգարան
Պուշկին քաղաքի պատմության և գրականության պետական թանգարան (ռուս.՝ Историко-литературный музей города Пушкина), պետական թանգարան Սանկտ Պետերբուրգի Պուշկինի շրջանի Պուշկին քաղաքում։
Պուշկին քաղաքի պատմության և գրականության պետական թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան և շենք |
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Պուշկին |
Հիմնադրվել է | 1987 |
Կայք | ilmp.ru |
Պատմություն
խմբագրելՊուշկին քաղաքում առաջին գավառագիտական ցուցադրությունները հայտնվեցին 1970-ական թվականներին և դրանք հիմք հանդիսացան 1980-ական թվականներին հասարակական գավառագիտական թանգարանի ստեղծման համար։
Լենինգրադի քաղաքային գործադիր կոմիտեի 1987 թվականի հուլիսի 28-ի որոշմամբ Պուշկինի գավառագիտական թանգարանը գրանցվեց որպես Լենինգրադի պատմության պետական թանգարանի մասնաճյուղ։
Թանգարանին տրամադրվեց քաղաքի կենտրոնում գտնվող 1820-1821 թվականներին ճարտարապետ Վասիլի Ստասովի կառուցած Ցարսկոյե Սելոյի ոստիկանության պատմական շենքը։
1996 թվականին Սանկտ Պետերբուրգի քաղաքապետի կարգադրությամբ թանգարանն ինքնուրույնություն ստացավ և սկսվեց կոչվել «Պուշկին քաղաքի գավառագիտական թանգարան»։ 2002 թվականին այն վերափոխվեց Սանկտ Պետերբուրգյան պետական հաստատության «Պուշկին քաղաքի պատմագրական թանգարանի», իսկ 2011 թվականից` Սանկտ Պետերբուրգյան պետական բյուջետային հաստատության «Պուշկին քաղաքի պատմագրական թանգարանի»։
2009 թվականին թանգարանի տնօրինության տակ անցավ «Մոսկովյան դարպասների կարդեգարդիան Ցարսկոյե Սելոյում» դաշնային նշանակության հուշարձանը։ 2015 թվականին Մոսկվայի դարպասներում երկար տարիներ վերականգնվելուց մի տարի անց հաստատվել է մշտական ցուցադրությունը։
Ֆոնդեր, ցուցադրություններ
խմբագրելՆերկայումս թանգարանում հաշվառված են ավելի քան 25 000 հիմնական և գիտական օժանդակ նյութերի ֆոնդեր և առարկաներ, փաստաթղթեր, լուսանկարներ, հազվագյուտ գրքեր, գրաֆիկա, դրամագիտական նյութեր, գեղարվեստի և քանդակագործության նմուշներ։ Պատասխանատու պահառուների կողմից իրականացվում են առարկաների գիտական ուսումնասիրության և նկարագրության աշխատանքներ։
Թանգարանի ցոցադրությունները հիմնված են փաստաթղթերի, լուսանկարների կերպարվեստի ստեղծագործությունների, կենցաղի առարկաների վրա, որոնք պատմում են Ցարսկոյե Սելոյի անցյալի (1918 թվականից Դետսկոյե Սելո, 1937 թվականից Պուշկին քաղաքի), Հայրենական մեծ պատերազմի ժամանակ տեղի ունեցած իրադարձությունների մասին։
Տնօրեններ
խմբագրել- Դավիդովա Նատալյա Ալեքսեևնա, 1996-2015 թթ.
- Սմիրնով Ալեքսանդր Վալերևիչ, 2015-2016 թթ.
- Պետրովա Նատալյա Վիկտորովնա, 2017 թվականից[1]