Պուլպիտ, ատամի կակղանի (պուլպա) բորբոքում, կակղանաբորբ։ Հիմնական պատճառը վարակի թափանցումն է կակղանի՝ ատամների առաջընթաց ոսկրափուտի դեպքում, ինչպես նաև վնասվածքների և քիմ․ գրգռիչների (թթուներ, ֆորմալին և այլն) ազդեցությունից։ Հաճախ պուլպիտ զարգանում է որպես սուր պրոցես։ Հիմնական ախտանշանը նոպայաձև ցավերն են, ցավերի սաստկացում գիշերային ժամերին ,որոնք ճառագայթվում են եռորյակ նյարդի ընթացքով և կարող են խթանել հարևան ատամների հիվանդությունները։ Պուլպիտը ժամանակին չբուժելու դեպքում կարող է առաջանալ պերիօդոնտիտ։