Պերիօդոնտիտ
Պերեդօնտիտ (պերի․․․և հունարեն, սեռական հոլով՝— ատամ), ատամների արմատային թաղանթի (շրջոսկր) և դրան հարակից հյուսվածքների բորբոքում։ Հիմնական պատճառը ատամների ոսկրափուտն է, որի դեպքում վարակը արմատային խողովակից ատամնածայրի անցքով թափանցում է շրջոսկր։ Կարող է առաջանալ նաև ատամների հաճախ կրկնվող վնասվածքների հետևանք։ Ըստ ընթացքի պերեդօնտիտ լինում է սուր և քրոնիկական։ Սուր պերեդօնտիտ բնորոշվում է ուժեղ ցավերով, որոնք սաստկանում են ատամին դիպչելիս, հաճախ այտուցվում են լինդը, շրթունքը կամ այտը, ատամը շարժվում է, ենթածնոտային ավշագեղձերը մեծանում են, դառնում ցավոտ, երբեմն բարձրանում է մարմնի ջերմաստիճանը։ Վերոհիշյալ պրոցեսները կարող են բարդանալ ծնոտի օստեոմիելիտով, դեմքի և պարանոցի փափուկ հյուսվածքների թարախային բորբոքմամբ և սուր սեպսիսով։ Քրոնիկական ընթացքի դեպքում զգացվում է բերանի տհաճ հոտ, երբեմն լնդի և դեմքի մաշկի խուղակներ են առաջանում։ Քրոնիկական պերեդօնտիտը կարող է հանգեցնել ծնոտի կիստայի և օրգանիզմի ստրեպտոկոկային զգայնության բարձրացման։ Բուժումը սովորաբար պահպանողական է, որն ավարտվում է արմատային խողովակի լցմամբ (պլոմբումով), հաճախ՝ ատամի հեռացմամբ։ Թարախակույտի առաջացման դեպքում՝ վիրաբուժական միջամտություն, ընդհանուր երևույթների դեպքում՝ անտիբիոտիկներ (տես նաև Ատամների հիվանդություններ)։
Պերիօդոնտիտ | |
---|---|
Տեսակ | հիվանդության կարգ |
Բժշկական մասնագիտություն | ատամնաբուժություն |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 274)։ |