Պուլկովյան սահմանագլուխ
«Պուլկովյան սահմանագլուխ» հուշահամալիր (ռուս.՝ Мемориал «Пулковский рубеж»), հուշահամալիր «Փառքի կանաչ գոտի» համալիրի կազմի մեջ։ Գտնվում է Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում։ Գտնվում է այն սահմանագծին, որտեղ 1941 թվականի սեպտեմբերին կանգնեցվել էր գերմանական զորքերի առաջխաղացումը։ Կառուցվել է 1967 թվականին Լենինգրադի Մոսկովյան շրջանի աշխատավորների կողմից՝ Պուլկովյան բարձունքների հարավային լանջին, Կիևյան խճուղու 20-րդ կիլոմետրին։
![]() | |
![]() | |
Կոորդինատներ | 59°45′51″ հս․ լ. 30°19′52″ ավ. ե.HGЯO |
Գտնվում է | ![]() Սանկտ Պետերբուրգ |
Կառուցվել է | 1967 |
Շինության ձևը | Հուշահամալիր |
Ներկա վիճակը | Կանգուն |
Հուշահամալիրը Ռուսաստանի դաշնային նշանակության պատմության հուշարձան է (գրանցման համար` 781510212030006) համաձայն Ռուսաստանի Դաշնության կառավարության 2001 թվականի հուլիսի 10-ի թիվ 527 որոշման[1]։
ՆկարագրությունԽմբագրել
34 մ երկարությամբ հորիզոնական բետոնե ստելային խճանկարային մեծանկար է, որը նվիրված է լենինգրադցիների մարտական և աշխատանքային սխրանքներին։ Երկու կողմերում, Պուլկովյան բարձունքների հարավային լանջին, տեղադրված է T-34 երկու տանկ, այնուհետև խճուղով քիչ հեռու՝ կեչու ծառուղի և բետոնե հակատանկային կոճղապատնեշներ։
Գրանիտե ուղղանկյունաձև հուշատախտակին, որի վրա պատկերված է հնգաթև աստղ, փորագրված է հետևյալ գրությունը. «Լենինգրադցի զինվորներին և աշխարհազորայիններին, կանանց և երեխաներին, որոնք կրծքով պաշտպանում էին Մեծ Հոկտեմբերի բնօրրանը՝ Լենինի քաղաքը»[1]։
ՀեղինակներԽմբագրել
Նախագծի հեղինակներն են ճարտարապետ Յ. Ն. Լուկինը, քանդակագործ Լ. Լ. Միխայլյոնոկը, նկարիչ Ա. Պ. Օլխովիչը։
ԾանոթագրություններԽմբագրել
ԳրականությունԽմբագրել
- Гусаров А. Ю. Памятники воинской славы Петербурга. — СПб.: Паритет, 2010. — 400 с. — ISBN 978-5-93437-363-5.