Պուերտո Ռիկոյի պատմություն

Պուետրո Ռիկոի (Puerto Rico), ազատ միացված պետություն, երկիր Վեստ Ինդիայում, համանուն կղզու, ինչպես նաև Վիեկես, Կուլեբրա, Մոնա և մի քանի այլ ոչ մեծ կղզիների վրա։ ԱՄՆ-ի տիրույթն է։

Աշխարհագրություն

խմբագրել

Հյուսիսից ողողվում է Ատլանտյան օվկիանոսի, հարավից՝ Կարիբյան ծովի ջրերով։ Տարածությունր 8,9 հազար կմ2 է, բնակչությունը՝ 3,3 միլիոն (1980)։ Վարչականորեն բաժանվում 8 շրջանի։ Վարչական կենտրոնը՝ Ման Խուան։ Գործադիր իշխանությունն իրականացնում է ընտրովի նահանգապետը, որը գլխավորում է խորհրդակցական խորհուրդը (կազմվում է նահանգապետի նշանակած 9 մինիստրներից)։

Օրենսդիր գերագույն իշխանությունն իրականացնում է ԱՄՆ-ի կոնգրեսը, որտեղ Պուետրո Ռիկո Սան Իավանը ներկայացնում է ռեզիդենտ-կոմիսարը։ Ինքնավարության շրջանակներում օրենսդիր իշխանությունն իրականացնում է Պուետրո Ռիկոյի երկպալատ (սենատ, ներկայացուցիչների պալատ) Օրենսդիր ժողովը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։