Պորտաքար, ծիսական քարեր Հայաստանում, կապված են հողի բերրիության, պտղաբերության և մայրության աստծո (ամենայն հավանականության Անահիտ աստծո) պաշտամունքի հետ։

Պորտաքար, ծիսակարգ։ Հայաստան, 19-րդ դար։

Աշխարհագրություն խմբագրել

Գտնվում է Սիսիան քաղաքից 12 կմ հարավ-արևելք։ Հանդիսանում է հանրապետական նշանակության հուշարձան։

Նկարագրություն խմբագրել

Այն իրենից ներկայացնում է քարանձավի վերնամասի ժայռաբեկորային մի քանի քառակուսի մետր ողորկ հատվածից դուրս ցցված կոնաձև ելուստ, որին տեղաբնակները անվանում են «պորտաքար»։ Ժողովրդական հավատալիքներում հազարամյակներ շարունակ եղել է աշխարհի կենտրոնի և մարդկության առաջացման վայրը։ Երկրպագվել է որպես վերարտադրության ու պտղաբերության, բեղմնավորող ուժի խորհրդանիշ[1][2]։

Ավանդույթ խմբագրել

Ըստ ավանդության ամուլ կանայք այստեղ գալով՝ կատարում են որոշ ծիսակատարություններ, որից հետո պորտով հպվելով քարին՝ պտտվում են։ Անշուշտ այստեղ ուխտի գալով՝ կանայք հոգեբանորեն բուժվել են, ըստ Սերո Խանզադյանի «Պորտաքար» պատմվածքի՝ անց են կացրել նաև բուժման այլ արարողություններ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. А.Е. Тер-Саркисянц // Армяне: история и этнокультурные традиции.// стр. 188(394) Восточная литература 1998 г. ISBN 5020180025, 9785020180024
  2. В. Белый // Армения:Энциклопедия путешественника// Изд-во Армянской Советской энциклопедии; 1990 г. ISBN 5897000026, 9785897000029