Հայոց ցեղասպանության թանգարանը Սիրիայի Դեյր-էլ-Զոր քաղաքում
Հայոց ցեղասպանության թանգարանը Սիրիայի Դեյր-էլ-Զոր քաղաքում

Դեյր-էլ-Զոր կամ Դերզոր (արաբ․՝ دير الزور‎‎), (արևմտահայերեն՝ Տայր ազ-Զաուր, Տեյր ալ-Զոր կամ ուղղակի Տեր-Զոր), քաղաք Սիրիայի արևելքում, Եփրատ գետի աջ ափին, ալ-Ռակկա-Բաղդադ գետային ճանապարհին և Պալմիրա-Ֆաջամի ավտոմայրուղու վրա։ Համանուն Դեյր-էլ-Զորի մարզի վարչական կենտրոնն է։ Հեռավորությունը Դերզորից մինչև Դամասկոս կազմում է 432 կմ, Հալեպ՝ 320 կմ։ Քաղաքի բնակչությունը 230 000 մարդ է (2002)։

Անվանումը կազմված է արաբերեն դեյր «վանք» և զոր «անտառ» բառերից, քանի որ քաղաքի դիմաց գետի մեջ գտնվող կղզին հնում անտառապատ է եղել, իսկ քաղաքը՝ մինչմահմեդական շրջանում եղել է նեստորական եկեղեցու թեմ։

Դերզորը և նրա շրջակա անապատը երիտթուրքական կառավարության ընտրությամբ դարձան Արևմտյան Հայաստանի և Թուրքիայի հայաբնակ շրջաններից տեղահանված հայ գաղթականների համակենտրոնացման վայր շարունակել...