Ջիմ Մորիսոն (անգլ.՝ Jim Morrison; դեկտեմբերի 8, 1943, Մելբուռն, Ֆլորիդա - հուլիսի 3, 1971, Փարիզ, Ֆրանսիա), ամերիկացի երգիչ, պոետ, երգերի հեղինակ, դերասան, The Doors ռոք խմբի մենակատարը։

Ծնվել է 1943 թվականի դեկտեմբերի 8-ին։ Շատ երիտասարդ տարիքում Ջիմը արդեն կարդացել և ուսումնասիրել է Ֆրիդրիխ Նիցշե, Զիգմունդ Ֆրոյդ և Ուիլյամ Բլեյք։ Ինքն իրեն հաճախ անվանել է Մողես Արքա (The Lizard King)։ Մահացել է 1971 թվականի հուլիսի 3-ին Փարիզի իր բնակարանում սրտի աշխատանքի խափանման պատճառով։ Երկրպագուները նրան ճանաչում են նաև «Mr. Mojo Risin'» և «King of Orgasmic Rock» անվանումներով:

«Rolling Stone» ամսագիրը նրան ներառել է բոլոր ժամանակների 100 մեծագույն երգիչների ցանկում 47-րդ տեղում: Իսկ «Classic Rock» ամսագիրը 50 լավագույն ռոք երգիչների շարքում նրան հատկացրել է 22-րդ հորիզոնականը: Մորիսոնը համարվում է ռոք երաժշտության պատմության մեջ ամենախարիզմատիկ կերպարներից մեկը, BBC News,Հունվար 31, 2007:

Հեղինակել է բազմաթիվ ստեղծագործություններ, և դրանցից ամենահայտնիներն են «The End», «Not to Touch the Earth», «People Are Strange», «Peace Frog», «Five to One», «L.A. Woman», «Break On Through (To the Other Side)» և «The Crystal Ship» երգերը: