Հրազդանի շրջան (մինչև 1959 թվականը՝ Ախտայի շրջան), Հայկական ԽՍՀ, ապա՝ Հայաստանի վարչատարածքային միավոր այժմյան Կոտայքի մարզի հարավում։ Գտնվում էր ՀԽՍՀ կենտրոնական մասում՝ մայրաքաղաք Երևանից 50 կմ հեռավորության վրա։ Կազմավորվել է 1930 թվականի սեպտեմբերի 9-ին։ Տարածությունը 947 կմ էր, բնակչությունը՝ 110 300 մարդ (1987), խտությունը՝ 116,4 մարդ։

Հրազդանի շրջանի տարածքը դեռ հնադարում եղել է Հայաստանի կազմում՝ Երվանդունիների (մ.թ.ա. 570-201) և Արտաշեսյանների (մ.թ.ա. 189-1) թագավորության ժամանակ։ Ավելի ուշ Հրազդանի շրջանի տարածքը կազմել է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Կոտայք և Նիգ գավառների մեջ։ 9-րդ դարի վերջից մտել է Բագրատունյաց թագավորության, ապա՝ Զաքարյան իշխանապետության մեջ։ 14-16-րդ դարերում այն մտել է մոնղոլական, ապա՝ կարակոյունլու և ակկոյունլու թուրքմենական պետությունների մեջ։ (մանրամասն...)