Պորտալ:Կինո/Ընտրված ֆիլմ/2012 Սեպտեմբեր

Կասաբլանկա ֆիլմի տիտրեր
Կասաբլանկա ֆիլմի տիտրեր

«Կասաբլանկա» (անգլ.՝ Casablanca), Ամերիկյան գեղարվեստական ֆիլմ, նկարահանված 1942 թվականին, հայտնի հոլիվուդյան ռեժիսոր Մայքլ Քերթիսի կողմից։

Ֆիլմի կարգախոսն է՝ «Նրանց մոտ ճակատագրական հանդիպում էր Կասաբլա՛նկայում»: Առաջին պրեմիերան, տեղի է ունեցել 1942 թվականին նոյեմբերի 26-ին, ԱՄՆ-ում։ Նկարահանված է Warner Brothers կինոընկերությունում։ Ֆիլմում խաղում են աշխարհահռչակ հոլիվուդյան դերասաններ՝ Համֆրի Բոգարտն ու Ինգրիդ Բերգմանը: «Կասաբլանկան» դարձավ Ամերիկայի, և ընդհանրապես, ամբողջ աշխարհի կինեմատոգրաֆի պատմության մեջ, ամենափառավոր ֆիլմերից մեկը։ Այն տարիներից, մինչև հիմա էլ, ֆիլմը շարունակում է մնալ, ամենահայտնիներից ու նշանավորներից, մնալով ամենադիտվող ու պահանջված ֆիլմերի ցանկում։ Այն արժանացավ բազմաթիվ կինոմրցանակների, ու իր տեղը գրավեց, համարյա բոլոր վարկանիշային ցանկերում։

Ֆիլմը ներկայացնում է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիները, Ֆրանսիայից փախչած գաղթականների ճակատագրերը, որոնք հաստատվում էին Մարոկկոյի մոտ գտնվող Կասաբլանկա քաղաքում, իսկ հետո տարբեր ձևերով, փախչում Ամերիկա, այս ամենը կապելով քաղաքական ու լրտեսական ընդհանրումներով, ու սիրո պատմությունով շարունակել...: