Պորտալ:Կինո/Ընտրված անձ/2012 Նոյեմբեր
Էլիա Կազան (անգլ.՝ Elia Kazan, իսկական անուն ազգանունը Էլիաս Կազանջօղլու (հուն․՝ Ηλίας Καζαντζόγλου), թուրքերեն՝ Elia Kazancıoğlu), սեպտեմբերի 7, 1909, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - սեպտեմբերի 28, 2003, Նյու Յորք, ԱՄՆ), թատրոնի և կինոյի ամերիկացի ռեժիսոր (արմատներով հույն), սցենարիստ և պրոդյուսեր։ Օսկարի եռակի և Ոսկե Գլոբուսի քառակի դափնեկիր։
Կենսագրություն և կարիերա
խմբագրելԷլիա Կազանը ծնվել է 1909 թվականին Ստամբուլում հույն առևտրականների ընտանիքում։ 1913 թվականին նրա ընտանիքը տեղափոխվում է ԱՄՆ և բնակություն հաստատում Նյու Յորքում, որտեղ նրա հայրը զբաղվում է գորգերի վաճառքով։ Մասաչուսեթսի քոլեջներից մեկը ավարտելուց հետո ընդունվում է Յելսկի համալսարանի դրամատիկ արվեստի բաժինը։
1930 ական թթ. արդեն սկսում է աշխատել Նյու Յորքի թատերախմբերից մեկում որպես ռեժիսոր։ Սկսած 1934 թվականից մոտ 2 տարի Էլիա Կազանը հանդիսանում էր ԱՄՆ-ի կոմունիստական կուսակցության գաղտնի անդամ շարունակել...: