Պորտալ:Անտիկ ժամանակներ/Ընտրված հոդված

Դասական Հունաստան, պոլիսյան համակարգի ծաղկման շրջանը, որն ընդգրկել է մ.թ.ա. 5-4-րդ դարերը։

Խոշոր ստրկատերերի ձեռքին ավելի ու ավելի մեծ հարստությունների կենտրոնացումը մ.թ.ա. 5-րդ դարի վերջին հանգեցրեց պոլիսներում ազատ աշխատանքի նշանակության կորստի, ստրկատիրական դեմոկրատիայի ճգնաժամի։ Պելոպոնեսյան երկպառակտչական պատերազմը խորացրեց ճգնաժամը։ Հունական պոլիսների ենթարկումը Բալկաններում ստեղծված հզոր մակեդոնական տերությանը, Արևելքում Ալեքսանդր Մակեդոնացու նվաճումները վերջ դրեցին հունական պատմության դասական ժամանակաշրջանին։ Պոլիսների քայքայումը փիլիսոփայության և արվեստի մեջ առաջ բերեց ազատ քաղաքացու իդեալի կորուստ։ Հասարակական իրականության ողբերգական բախումների հետևանքով առաջացան կյանքի երևույթների, մարդու մասին ավելի բարդ հայացքներ զգալի փոփոխություններ կատարվեցին արվեստի ասպարեզում, որը որոշակի հակասական բնույթ ուներ։ Նրանում կորչում է ներդաշնակ և կատարյալ կյանքի հնարավորության հստակ հավատը, թուլանում է քաղաքացիական հերոսականի ոգին։ Սակայն ինչպես և նախկինում, գեղարվեստական գլխավոր խնդիր էր մնում գեղեցիկ մարդ պատկերելը. քանդակագործությունը նշանակալի չափով շարունակում էր կապված մնալ ճարտարապետության հետ։ Բայց նկարիչները օրեցօր ավելի հաճախ էին դիմում մարդու կենցաղի այն կողմերին, որոնք չէին տեղավորվում դիցաբանական կերպարներում և անցյալի պատկերացումներում։ Զարգացնելով և խորացնելով բարձ կլասիկայի նվաճումները՝ մ.թ.ա. 4-րդ դարի առաջատար վարպետները դրեցին մարդու հակասական ապրումների պատկերման, խոր կասկածանքներով մորմոքվող, շրջապատի աշխարհի թշնամական ուժերի դեմ ողբերգական պայքարի ելնող հերոսին պատկերելու հիմնախնդիրը։ Առաջին հաջողությունները բերվեցին անձնավորության հոգևոր կյանքի բացահայտման ասպարեզում։ Սկզբնավորվեց, թեև ամենաընդհանուր գծերով, հետաքրքրությունը մարդու կենցաղի և հոգեբանական կառուցվածքի բնորոշ առանձնահատկությունների նկատմամբ։ (մանրամասն...)