Պոտենցիալների կոնտակտային տարբերություն
Պոտենցիալների կոնտակտային տարբերություն, պոտենցիալների տարբերությունը երկու տարբեր մետաղների, կիսահաղորդիչների կամ մետաղի ու կիսահաղորդիչի միջև, որն առաջանում է դրանց անմիջական հպման (կոնտակտի) դեպքում։
Պոտենցիալների կենտրոնային տարբերությունը պայմանավորված է կրկնակի էլեկտրական շերտով, որը գոյանում է մերձկոնտակտային տիրույթում՝ փոքր ելքի աշխատանք ունեցող մարմնից դեպի մեծ ելքի աշխատանքով մարմինը էլեկտրոնների մի մասի անցման հետևանքով։ Ընդ որում այդ ժամանակ փոխվում է ազատ լիցքակիրների (էլեկտրոնների ու խոռոչների) խտությունը մերձկոնտակտային շերտում։
Թերմոդինամիկական հավասարակշռության պայմանը հպվող մարմիններում էլեկտրոնների էլեկտրաքիմիական պոտենցիաների հավասարությունն է։ Պոտենցիալների կենտրոնային տարբերությունը կախված է հպվող մարմինների նյութից և ջերմաստիճանից։
Կիրառում
խմբագրելՊոտենցիալների կենտրոնային տարբերությունը օգտագործվում է ջերմազույգերում, ջերմագեներատորներում, կիսահաղորդչային դիոդներում և այլ սարքերում։
Արտաքին հղումներ
խմբագրել- Պոտենցիալների կոնտակտային տարբերությունը Սովետական մեծ հանրագիտարանում(ռուս.)
- Պոտենցիալների կոնտակտային տարբերությունը Ֆիզիկական հանրագիտարանում(ռուս.)
- Պոտենցիալների կոնտակտային տարբերությունը «Ակադեմիկ» հանրագիտարանում(ռուս.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 387)։ |