Պոսլանիեց Շվիենտիեգո Գժեգոժա

«Պոսլանիեց Շվիենտիտիեգո Գժեգոժա» («Սուրբ Գրիգորի սուրհանդակ»), պատմաբանասիրական, գրական, մշակութային և եկեղեցական հանդես։ Հայ կաթոլիկ եկեղեցու, այնուհետև՝ Լվովի Հայոց թեմական միության պաշտոնական հրատարակություն։

Պոսլանիեց Շվիենտիեգո Գժեգոժա

Պատմություն խմբագրել

Լույս է տեսել 1927-1939 թվականներին Լվովում՝ լեհերեն (անկանոն պարբերականությամբ)։ Խմբագիրը եղել է Դյանուզու Կայետանովիչը։ Տպագրել է լուրեր և հոդվածներ լեհահայերի առօրյայի, նշանավոր գործիչների, կրթական հաստատությունների գործունեության մասին։ Թարգմանաբար հրատարակվել են Ներսես Շնորհալու, Գրիգորիս Աղթամարցու, ինչպես նաև լեհագիր հայազգի հեղինակների՝ Ա. Աբգարովիչի, Ի. Նիկորովիչի, Ս. Բարոնչի ստեղծագործություններից։ Ծանոթացրել է հայոց պատմությանը, դպրությանը, գաղթականության կյանքին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։