Հասարակաց տուն (նաև՝ պոռնկատուն, բորդել ֆր.՝ bordel[1], համբերության տուն ֆր.՝ maison de tolérance), մարմնավաճառությամբ զբաղվելու համար վայր, որտեղ հաճախորդը կարող է սեռական կապի մեջ մտնել մարմնավաճառուհիների հետ։

Հասարակաց տներ Ամստերդամի Կարմիր լապտերների թաղամասի փողոցներից մեկում

Հասարակաց տները հայտնի են ամբողջ պատմության ընթացքում։ Դեռ 1862 թվականին Պոմպեյի պեղումների ժամանակ Հին Հռոմեական լուպանարիում (լատին․՝ lupa - էգ գայլ, այսինքն «քած» բառը «պոռնիկ» իմաստով) են հայտնաբերել։ Հետագայում այդ վայրը Պոմպեյի ընդհանուր թանգարանային համալիրի շրջանակներում թանգարանի է վերածվել։ Պոմպեյի լուպանարիումը նորից բացվել է տուրիստների համար 2006 թվականի վերանորոգման ավարտից հետո։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Real Academia Española (2014). «burdel.» Diccionario de la lengua española, vigesimotercera edición. Consultado el 15 de enero de 2016.