Պոնտե Վելլա
Պոնտե Վելլա (Գալիսերեն-հին կամուրջ, Ponte Romana (Հռոմեական կամուրջ), Ponte Maior (Բարձր կամուրջ)), միջնադարյան կամուրջ` կառուցված նախկին հռոմեական փայտե կամրջի հիմքի վրա միայն հետիոտների համար Օրենսեում, Իսպանիայում։ Գտնվելով N120-ի և Ռուա Պրոգրեսոի խաչմերուկում[2], այն հատում է Մինիո գետը։ Մինիո գետից գտնվելով 41 մ բարձրության վրա անվտանգ է դարձնում հետիոտների հոսքը նույնիսկ ջրհեղեղների ժամանակ[3]։ Մի Ժամանակ այն համարվել է ամբողջ Իսպանիայի ամենամեծ կամուրջը[4]։
![]() | |
Երկիր | ![]() |
Տեղանք | ![]() |
Տեսակ | հետիոտնային կամուրջ, կամուրջ, հուշարձան և հինհռոմեական կամուրջ |
Նյութ | քար |
Թռիչքների քանակ | 7 |
Հատում է | Մինիո գետը |
Երկարություն | 373 |
Լայնություն | 43 |
Բացման տարեթիվ | 1230 |
Ժառանգության կարգավիճակ | Իսպանիայի մշակութային ժառանգության օբյեկտ[1] |
![]() | |
![]() |
Աշխարհագրական դիրք Խմբագրել
Պոնտե Վելլա կամուրջը կառուցվել է մի մատուռի առջև` միմյանց կապելով Օրենսենը և Սանտյագո դե Կոմպոստելան[5]։ Ponte Maior (Բարձր կամուրջ)ը միակ մուտքն է եղել Մինիո գետի վրայով մինչ մեկ այլ կամրջի կառուցումը 1816 թվականին[6]։ Մինչդեռ Ponte Maior (Բարձր կամուրջ)ը, որն ավելի ժամանակակից կամուրջ է, կառուցվել է ավելի ուշ հազարամյակում[7]։
Պատմություն Խմբագրել
Մինիո գետի վրա սկզբնական կամուրջը կառուցվել է առաջին դարի ընթացքում Օկտավիանոս Օգոստոս կայսեր կառավարության ժամանակ, չնայած ըստ այլ աղբյուրների այն կառուցվել է Տրայանոսի ժամանակաշրջանում։ Այս կամրջի մասին նշվում է Դոննա Ուրրասայի կտակում, որտեղ ասվում է, որ կամուրջը վերանորոգվել է Ֆերդինանդ III կայսեր միջոցներով։ Միջնադարից սկսած այն ապահովել է Օրենսե քաղաքի առևտրական և ուխտագնացության կապը։ Կառույցը վերակառուցվել է 1230 թվականին եպիսկոպոս Լորենցո Հռոմեացու միջոցներով (օրիգինալ խաչքարերով)[8][9], և վերանորոգվել է 1449 թվականին եպիսկոպոս Պեդրո դե Սիլվայի կողմից։ Այս ժամանակահատվածում կամրջի երկարությունը 402 մետր էր` 48 մետր լայնություն ունեցող կամարով։ Սակայն 1449 թվականին հիմնական կամարը փլուզվում է և կամուրջը նորից վերակառուցվում է 1679 թվականին` ունենալով 370 մետր լայնություն և յոթ կամարաձև սյունամեջեր ( հիմնականում 43 մետր բարձրությամբ)։ Կամրջի բարձրությունը ջրի մակարդակից 38 մետր է[10]։
Պատկերասրահ Խմբագրել
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ Dunlop, Fiona (2012). Geographic Traveler: Spain, Fourth Edition. National Geographic Society. pp. 98–. [1] [2] Retrieved 25 July 2013.
- ↑ Ford, Richard (1878). Handbook for Travellers in Spain (Public domain ed.). J. Murray. pp. 250–.
- ↑ Thomas, Hugh (1 January 2009).Eduardo Barreiros and the Recovery of Spain. Yale University Press. pp. 26–. [3] [4]. Retrieved 25 July 2013.
- ↑ Orense"(չաշխատող հղում). euroresidentes.com. Retrieved 24 July 2013.
- ↑ "Ponte Vella" (in Spanish). Turgalicia. Retrieved 23 July 2013.
- ↑ Facaros, Dana; Pauls, Michael (1 March 2009). Spain(չաշխատող հղում). New Holland Publishers. pp. 356–. [5] https://en.wikipedia.org/wiki/Special:BookSources/978-1-86011-395-6978-1-86011-395-6. Retrieved 23 July 2013.
- ↑ [6]. Lonely Planet. 2007. pp. 572–. [7] [8]. Retrieved 23 July 2013.
- ↑ Cole, Ben; Davies, Bethan (2004). the Via de la Plata: The Camino De Santiago from Sevilla to Santiago De Compostela. Pili Pala Press. pp. 167–.ISBN [9].
- ↑ "Ponte Vella" (in Spanish). Structurae. Retrieved 23 July 2013.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Պոնտե Վելլա կատեգորիայում։ |