Պոնսեի մշակույթի կենտրոն

Պոնսեի մշակույթի կենտրոն (իսպ.՝ Centro Cultural de Ponce Carmen Solá de Pereira, Կարմեն Սոլա դե Պերեյրայի անվան Պոնսեի մշակույթի կենտրոն), Պոնսե քաղաքի մշակույթի կենտրոն։ Գտնվում է Պոնսեի պատմական գոտում Կրիստինա փողոցի 70 հասցեում[1], 1870 թվականին նախագծած շենքում։ Կենտրոնն օգտագործվում է կրթական, մշակութային գործունեության համար, ինչպես նաև այստեղ ներկայացվում են արվեստի ցուցանմուշներ[2]։ Պոնսեի մշակույթի կենտրոնը հիմնադրվել է 1963 թվականին[3]։

Պոնսեի մշակույթի կենտրոն
Տեսակկազմակերպություն
Երկիր ԱՄՆ
Հիմնադրվածնոյեմբերի 12, 1963
Գլխադասային գրասենյակՊոնսե, Պուերտո Ռիկո, ԱՄՆ

Պատմություն խմբագրել

Կենտրոնը հիմնադրվել է 1963 թվականին Յուդիթ Ռոդրիգես Միրայիլի և Էլվետիա Նիկոլի կողմից և կոչվել է Մշակույթի տուն (La Casa de la Cultura)[4]: Հիմանդրումից ի վեր մշակութային կենտրոնն ակտիվորեն նպաստել է Պոնսեի կրթական և ինտելեկտուալ միջավայրի գեղարվեստական զարգացմանը[5], այդ թվում՝ «Noches de Galería», որտեղ անվանի, խոստումնալից, նկարիչները, արհեստավորները, քանդակագործները ցուցադրում են իրենց աշխատանքներն ու տաղանդը[5][6]։ Պոնսեի մշակույթի կենտրոնը Քրիստինա փողոցի 70 հասցեում է գտնվում 1996 թվականից։ Նախքան այդ շենք տեղափոխվելը կենտրոնի անդամները հանդիպել են իրենց իսկ տներում, կամ նմանատիպ վայրերում[4]։

Կառույց խմբագրել

Թանգարանի շենքը 1870 թվականին նախագծել է[7] կորսիկացի ճարտարապետ Խուան Բերտոլի Կալդերոնին։ Կառույցի ճարտարապետության մեջ ներառված են գաղութային ճարտարապետության և Պոնսեի կրեոլե ոճերը։ Կենտրոնի բակի շրջակայքում կա պատկերասրահ[1]։ Ի սկբանե շենքը կառուցվել է որպես 1880 թվականին Պոնսեի քաղաքապետ, հողատեր, վաճառական, բանկիր Էրմելինդո Սալասարի համար[1][5]։ 1959 թվականին շենքը դարձել է Պոնսեի արվեստի թանգարանի առաջին հանգրվանը[5][7]։ Պոնսեի արվեստի թանգարանը 1965 թվականին տեղափոխվել է Ավենիդա լաս Ամերիկասի Քրիստինա փողոցի թիվ 70 հասցեում գտնվող կառույց։ 1990 թվականին Պուերտոռիկյան մշակույթի ինստիտուտը վերականգնել է կառույցը և այստեղ տեղավորել Պուերտոռիկյան երաժշտության թանգարանը[8][9]։ Քաղաքում առաջին անգամ այս հաստատությունում է կիրառվել մասնավոր հեռախոսագիծ[1]։ Այն բացառապես ծառայել է սեփականատերերի ընտանիքներին։ 17 տարի անց ծառայությունը հասանելի է եղել ամբողջ քաղաքին[5]։

Կարմեն Սոլա դե Պերեյրա խմբագրել

Հաստատությունն անվանվել է պոնսեցի ակնառու մանկավարժ,իրավաբան Կարմեն Սոլա դե Պերեյրայի անունով[1]։ Մեծ է Կարմեն Սոլա դե Պերեյրայի դերն անապահով երեխաներին կրթելու գործում։ Նա Պոնսեի անապահով Լա Կանտերալ համայնքում եղել է ուսուցիչ և դպրոցի տնօրեն[5]։

Կենտրոնի ղեկավարներ խմբագրել

  • Էլվետիա Նիկոլ (1963-1965)
  • Արիել Կոլոն Կլավել (1965-1975)
  • Էկտոր Գարսիա (1975-1981)
  • Էկտոր Էնդես Լուսիլ(1981-1986)
  • Անտոնիա Սանտիագո (1986-1995)
  • Խուլիո Ռոգրիգես (1995-1997)
  • Էկտոր Էստրադա (1997-2001)
  • Լիարդա Մունյիս (2001-2003)
  • Պեդրո Սանտիագո (2003-2004)
  • Կարմեն Սանտիագո (2004-2007)
  • Խոսե Բալայ (2007-2012)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Centro Cultural Carmen Solá Vda. de Pereira. Արխիվացված 2011-08-19 Wayback Machine Government of the Municipality of Ponce, Puerto Rico. Ponce, Ciudad Señorial: Atracciones Turisticas. Retrieved 21 September 2011.
  2. Centro Cultural de Ponce Carmen Solá de Pereira. in, Pa' Donde Voy PR!(չաշխատող հղում) Pa' Donde Voy, Corp. Retrieved 21 September 2011.
  3. De fiesta el centro cultural ponceño. Reinaldo Millán. La Perla del Sur. Ponce, Puerto Rico. Year 30. Issue 1512. 21 November 2012. Page 28. (Title in printed edition: "En la antesala al medio siglo: el Centro Cultural de Ponce.") Retrieved 21 November 2012.
  4. 4,0 4,1 Festeja medio siglo el Centro Cultural. Sandra Torres Guzmán. La Perla del Sur. Year 32. Issue 1565. Ponce, Puerto Rico. 27 November 2013. Page 16. Retrieved 27 November 2013.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Cultural Center Carmen Solá de Pereira. TravelPonce.com. Retrieved 21 September 2011.
  6. Artistas perpetúan a José Ayoroa Santaliz. Reinaldo Millán. La Perla del Sur. Ponce, Puerto Rico. 21 September 2011. Retrieved 21 September 2011.
  7. 7,0 7,1 Centro Cultural de Ponce Carmen Solá de Pereira. in, Discover Why Puerto Rico does it better. Puerto Rico Tourism Company. Government of Puerto Rico. Retrieved 21 September 2011.
  8. Architecture. Magaly Rivera. Welcome to Puerto Rico. Retrieved 26 February 2012.
  9. Neysa Rodriguez Deynes, et al. Breviario sobre la Historia de Ponce y sus Principales Lugares de Interes. 1st ed. 1991. San Juan, PR: Model Offset Printing. pp. 129-132.

Արտաքին հղումներ խմբագրել