Պոմադա, (ֆր.՝ pommade), մազերի խնամքի համար նախատեսված կոսմետիկ միջոց է։ Գործածությունից դուրս է եկել 20-րդ դարում։ Ժամանակակից լեզվով «պոմադան» նույնացվում է շրթներկի հետ։

Պոմադ
Քիմիական հատկություններ
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)
Բրիտանական պոմադայի տուփ

«Պոմադա» բառն ունի ռոմանական արմատներ՝ լատին․՝ pomum՝ խնձոր․ հին Հռոմում «պոմադա» էր կոչվում բուժիչ քսուքը, որը պատրաստվում էր ճարպից և խնձորի միջուկից[1]։ Պոմադա բառը ռուսերեն լեզվում հայտնվել է 17-րդ դարում ֆր.՝ pommade[2] կամ գերմ.՝ Pomade բառերից[3]։ Ամենասկզբում ռուսերենում «պոմադամ» համարվել էր դեղամիջոց, սակայն 19-րդ դարում այդ բառ սկսել են հասկանալ, որպես դեկորատիվ կոսմետիկ միջոց։ 19-20-րդ դարերում պոմադա անվանել են մազերի խնամքի միջոց՝ քսուքի տեսքով, որը փայլ է հաղորդել մազերին և սանրվածքը դարձրել է ավելի ամուր։ Պոմադայի պատրաստման հիմնական բաղադրիչը եղել է ճարպը, որը ստացվել է խոզի, ցուլի կամ այլ մաշկաճարպից, որին ավելացրել են հոտավետ նյութեր[4]։

Պոմադան հայնի է դարձել 19-րդ դարի երկրորդ և 20-րդ դարի առաջին կեսին, այն օգտագործել են ինչպես կանայք, այնպես էլ տղամարդիկ։ Դերասան Ռուդոլֆ Վալենտինոն և համր կինոյի այլ արքաներ պոմադապատել են մազերը բրիոլինով։ Պոմադայի մրցակից է դարձել մազերի քսուք, որի հայտնվելուց հետո մազերի պոմադան որպես կոսմետիկ միջոց հնացել է, իսկ պոմադա բառն առավելապես նույնացվել է շրթներկի հետ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Помада // под общ. ред. А. Ситниковой. Этимологический словарь русского языка : словарь. — Ростов-на-Дону: Феникс, 2005.
  2. Помада // Крылов Г. А. : словарь. — СПб: ООО «Виктория плюс», 2004.
  3. Помада // Семёнов А. В. Этимологический словарь русского языка : словарь. — М: ЮНВЕС, 2003.
  4. «Պոմադ». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)