Շավարշ Գարագաշ (դերասան)
հայ դերասան
(Վերահղված է Պողոս Գարագաշից)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շավարշ Գարագաշ (այլ կիրառումներ)
Շավարշ (Պողոս) Գարագաշ (1874, Կոստանդնուպոլիս - 1941), հայ դերասան։
Շավարշ Գարագաշ | |
---|---|
Ծնվել է | 1874 |
Ծննդավայր | Կ. Պոլիս |
Մահացել է | 1941 |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | դերասան |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Կոստանդնուպոլիսում։ Նախնական կրթությունն ստացել է տեղի Մխիթարյանների դպրոցում, ապա ուղարկվել է Վենետիկ, որտեղ երեք տարի սովորելուց հետո վերադարձել է Կոստանդնուպոլիս։ Խաղացել է Արշակ Պենկլյանի խմբում սկսած 1893 թ.-ից։ Առաջին անգամ հանդես է եկել «Ջաղացպանի աղջիկը» պիեսում։ Քյուչյուկ Իսմայիլի խմբում խաղացել է որպես երկրորդ տենոր։ Ա.Պենկլյանի հետ խաղացել է Տ. Չուխաջյանի «Լեբլեբիջի հոր-հոր աղա» օպերետում։ Պատերազմից հետո աշխատել է հայկական և թուրքական խմբերում։ Գլխավոր դերերից են Օթելլո, Կորրադո և այլն։ 1930-ականներին ղեկավարել է պոլսահայ «Ազգային դրամատիկ» թատերախումբը, հիմնականում աշխատել է Ա.Մնակյանի խաղացանկով[1]։
Աղբյուրներ
խմբագրել- ↑ Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 234.