Պողոս Ա Սսեցի (1374 - 1382[1], Սիս[1]), Ամենայն Հայոց կաթողիկոս 1374 թ.-ից։ Հաջորդել է Կոստանդին Ե Սսեցուն։ Ծննդյան թիվն ու վայրն անհայտ են։ Մահացել է 1382 թ.-ին Սիս քաղաքում։

Պողոս Ա Սսեցի
Ծնվել է1374
Մահացել է1382[1]
Մահվան վայրՍիս[1]
ԿրոնՀայ Առաքելական Եկեղեցի[1]
Մասնագիտությունքահանա
Զբաղեցրած պաշտոններԱմենայն Հայոց Կաթողիկոս

Եղել է Սսի կաթողիկոսարանի միաբաններից, աչքի է ընկել իր հեղինակությամբ ու ազդեցությամբ։ Կաթողիկոս է ընտրվել Հայոց թագավորության չորս խնամակալների և բարձրաստիճան հոգևորականության հավանությամբ։

1375 թ.–ին Պողոս Ա Սսեցին բարձրաստիճան բոլոր հոգևորականների և մայրաքաղաքի ամբողջ բնակչության հետ դիմավորել է Լևոն Զ Լուսինյանին և մեծ հանդեսով քաղաք առաջնորդել։ Վերջինիս՝ լատինական ծեսով թագավոր օծվելու ցանկությունը առաջ է բերել ոչ միայն Հայոց կաթողիկոսի, այլ նաև հասարակ ժողովրդի զայրույթն ու հակակրանքը։

Պողոս Ա Սսեցին ջանք չի խնայել՝ պաշտպանելու Հայոց եկեղեցու իրավունքներն ու սկզբունքները թագավորի և նրան շրջապատող լատինների ոտնձգություններից։ Հայ իշխանների հետ մասնակցել է Սսի հերոսական պաշտպանությանը և իր ներկայությամբ ոգեշնչել է մարտնչողներին։ Կաթողիկոսն անձամբ է բանակցություններ վարել արաբական միացյալ հրամանատար Աբուբաքրի հետ և, ելնելով ստեղծված ծանր դրությունից՝ որոշել է քաղաքը հանձնել։

1375 թ.-ի ապրիլին Պողոս Ա Սսեցին Լևոն Զ թագավորի և այլ մեծամեծ իշխանների հետ գերեվարվել է Հալեպ, ապա՝ Կահիրե։ 1375 թ.-ի վերջերին ազատվել է գերությունից, վերադարձել Սիս և, համակերպվելով օտարերկրյա նոր տիրակալի հետ, շարունակել իր գահակալությունը։

Կաթողիկոսական գահին Պողոս Ա Սսեցուն հաջորդել է Թեոդորոս Բ Կիլիկեցին։

Գրականություն

խմբագրել
  • Հովհան Դարդել, Ժամանակագրութիւն Հայոց, Ս. Պետերբուրգ, 1891
  • Օրմանյան Մ., Ազգապատում, հատ. Բ, Ս. Էջմիածին, 2001

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 9 (հայ.) — հատոր 9. — էջ 368—369.
Նախորդող՝
Կոնստանդին Ե Սսեցի
Կաթողիկոս
1374–1382
Հաջորդող՝
Թեոդորոս Բ Կիլիկեցի