Ալբերտ Պողոսով
Ալբերտ Վազգենի Պողոսով (փետրվարի 9, 1952, Դուշանբե, Տաջիկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ հոգեբույժ, թմրաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1992), պրոֆեսոր (1994):
Ալբերտ Պողոսով | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 9, 1952 (72 տարեկան) Դուշանբե, Տաջիկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Մասնագիտություն | հոգեբույժ |
Հաստատություն(ներ) | Դուշանբեի բժշկական ինստիտուտ |
Ալմա մատեր | Դուշանբեի բժշկական ինստիտուտ (1976) |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր (1992) և պրոֆեսոր (1994) |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն |
Կենսագրություն
խմբագրելԱլբերտ Պողոսովը ծնվել է Դուշանբեում։ 1976 թվականին ավարտել է Դուշանբեի բժշկական ինստիտուտը։ 1977-1999 թվականներին աշխատել է Դուշանբեում, 1981-1999 թվականներին՝ Դուշանբեի բժշկական ինստիտուտի հոգեբուժության ամբիոնում։ 1993-1994 թվականներին եղել է Տաջիկական ԽՍՀ առողջապահության նախարարության գիտության, ծրագրավորման և տեխնիկայի բաժնի պետ, 1994 թվականից՝ Կուրսկի (ՌԴ) բժշկական համալսարանի հոգեբուժության և թմրաբանության ամբիոնի պրոֆեսոր։ 1998 թվականից ՌԴ բնական ԳԱ թղթակից անդամ, 1994 թվականից՝ հոգեբույժների և թմրաբանների Կուրսկի մարզային գիտական ընկերության վարչության անդամ։
Աշխատանքները վերաբերում են ալկոհոլամոլության, ափիոնային թմրամոլության, ինհալացիոն թունամոլության կլինիկային, ախտածագմանը, բուժմանը, թմրաբանական ծառայության կազմակերպմանը, տագնապային և հետհոգեվնասվածքային գերհույզային խանգարումների ռիսկի գործոնի, կլինիկայի և բուժման խնդիրներին[1][2][3]։
235 գիտական աշխատանքների, գիտական-մեթոդական և ուսումնական հրատարակությունների, այդ թվում`գրքերի, ամսագրային հոդվածների, ձեռնարկների, գործնական առողջապահության մեթոդական հանձնարարականների, 2 գյուտերի, 15 նորարարական առաջարկությունների հեղինակ է[4]։
Պարգևներ
խմբագրել- ԽՍՀՄ առողջապահության գերազանցիկ, 1981
Երկեր
խմբագրել- Наркомания, Душанбе, 1987 (համահեղինակ).
- Опийные наркомании, Москва, 1998 (համահեղինակ).
- Патохимия опийных наркомании, Курск, 2001.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
- ↑ «Альберт Вазгенович Погосов к 60-летию со дня рождения». Социальная и клиническая психиатрия. 22 (1). 2012 թ․ հունվարի 1. ISSN 0869-4893.
- ↑ «Погосов Альберт Вазгенович». publ.lib.ru. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 11-ին.
- ↑ «Погосов Альберт Вазгенович - Известные ученые». www.famous-scientists.ru. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 11-ին.